Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահին

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին ու Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնության համակարգող Մանե Մադոյանին:

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ թափանցիկությունը և հաշվետվողականությունը հանդիսանում են կառավարության հիմնական ուղենիշները: Նա կարևորել է քաղաքացիական հասարակության շարունակական աշխատանքը Հայաստանում տեղեկատվության ազատության իրավունքը պաշտպանելու և համապատասխան մշակույթ ձևավորելու, ինչպես նաև ոլորտի օրենսդրության մշակմանն  աջակցելու հարցում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շուշան Դոյդոյանը խորհրդանշական է համարել այն, որ հանդիպումը տեղի է ունենում Տեղեկատվության ազատության միջազգային օրվա նախօրեին և կարևորել քաղաքական ղեկավարության բարձր մակարդակում սույն հարցի նկատմամբ ուշադրությունը: Նրա խոսքով հանդիպման խթաններից մեկը հանդիսացավ սեպտեմբերի 5-ին փոխվարչապետի տրված հանձնարարարությունը պետական մարմիններին՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթները պահպանելու մասին:

Շուշան Դոյդոյանն ընդգծել է, որ, համաձայն իրենց կատարած վերլուծության, 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ զգալի առաջընթաց է գրանցվել տեղեկատվության ազատության ապահովման հարցում: Միաժամանակ, դաշտում դեռևս առկա են մի շարք խնդիրներ և մարտահրավերներ: Նա ներկայացրել է հետազոտությունների արդյունքում հանրային կառավարման համակարգ-քաղաքացի փոխհարաբերություններում արձանագրված բացերը և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ: Այս ամենի առումով Տիգրան Ավինյանն նշել է, որ վերջերս մեկնարկել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացը, որը նպատակ ունի ամբողջությամբ վերանայելու կառավարման համակարգը, և որի շրջանակներում, ի շարս այլ հարցերի, կապահովվեն պետական համակարգի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և բարեվարքությունը:

Փոխվարչապետը կարծիք է հայտնել, որ քաղաքացիական հասարակության կողմից առաջարկվող շատ դրույթներ իրենց տեղը կգտնեն հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մեջ և առաջարկել զրուցակիցներին ակտիվորեն ընդգրկվել այս գործընթացում»,- ասված է հաղորդագրությունում: