ԲԴԽ-ն արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում

Լուրեր

23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը
23.07.2026 | 15:46
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
23.07.2026 | 15:41
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23.07.2026 | 15:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին
23.07.2026 | 15:29
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն «աղաչում է» ԱՄՆ-ին գործարք կնքել
23.07.2026 | 15:19
Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
23.07.2026 | 15:15
Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի
23.07.2026 | 15:10
Նարեկ Կարապետյանի խափանման միջոցը՝ 1 մլրդ գրավ և բացակայելու արգելք // Հայ գերիներին ազատելու կոչ ԱՄՆ-ից․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 15:02
Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման աջակցությունը կավելանա մինչև 8.7 մլն դրամ
23.07.2026 | 14:53
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
23.07.2026 | 14:44
Google-ը տուգանվեց 890 միլիոն եվրոյի չափով՝ եվրոպական օրենսդրությունը խախտելու համար
23.07.2026 | 14:29
ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և աշխատավարձերի թերհայտարարագրում
23.07.2026 | 14:20
Առաջիկա օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
23.07.2026 | 14:11
Կապանում մեկնարկում են ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումները
23.07.2026 | 14:02
Արգենտինային ԱԱ-2026-ից հեռացնելու մասին ստորագրահավաքը մոտ է եղել Գինեսի ռեկորդը գերազանցելուն
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ Բարձրագույն դատական խորհուրդը երեկ՝ սեպտեմբերի 26-ին, արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում։

«Խորհուրդը հանդիպեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի և դատավորների հետ։

Հանդիպում-խորհրդակցության ժամանակ քննարկվեցին արդյունավետ արդարադատություն ունենալու գործիքակազմերը, դատական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները:

Անդրադարձ եղավ դատավորներին հետաքրքրող տարբեր հարցերի ևս: Հիմնականում ուշադրության առանցքում էին դատավորների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու անհրաժեշտությունը, գործերի բաշխման կարգը:

Նշվեց, որ Խորհուրդը քաջատեղյակ է դատավորներին հուզող հարցերին, և գործուն քայլեր են ձեռնարկվում առաջնահերթ խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու ուղղությամբ: Կարևորվեց նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմամբ դատական իշխանության արդյունավետության և հանրային հաշվետվողականության բարձրացման ապահովումը:

Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ բաց քննարկում: Դատավորների կողմից ներկայացվեցին նաև ոլորտում նկատելի խնդիրների հաղթահարման առաջարկություններ:

Աշխատանքային հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու անդամները շրջայց կատարեցին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկի, ինչպես նաև Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Թալինի նստավայրերում, տեղում ծանոթացան գրասենյակի, արխիվի և կարգադրիչների ծառայության աշխատանքների կազմակերպման գործընթացին»,- ասված է հաղորդագրությունում: