120 օր մեզ խաբել են. Կառավարությունում չեն ընդունել «Հյուսիս-հարավի» ենթակապալառուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներն այսօր հրավիրվել էին Կառավարություն՝ հանդիպման, սակայն հետո զանգահարել ու տեղեկացրել են, որ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ նախապես ծրագրված հանդիպումը չի կայանալու:

«120 օր ականջներիցս լապշա կախեցին, 120 օր խաբեցին մեզ։ Ուզում ենք հասկանալ՝ ո՞րն է մեր մեղավորությունը, որ ընկել ենք այս իրավիճակի մեջ»,- ասաց ընկերություններից մեկի ներկայացուցիչը։

«Հյուսիս-հարավ»-ի գլխավոր կապալառուներից «Կորսան Կորվիամ» ընկերության ենթակայության՝ 2 տասնյակի հասնող ենթակապալառու ընկերություններն իրենց կատարած շինաշխատանքերի համար 2018 թվականի օգոստոսից գումար չեն ստացել: Թեև կառավարության հետ այս ընկերությունները պայմանագիր չունեն, այնուամենայնիվ, համարում են, որ Կառավարությունը պետք է օգնի իրենց գումարը ստանալու հարցում։ Հենց պայմանագրի բացակայությունն է պատճառը, որ չեն կարող դատի տալ Կառավարությանը։

Ենթակապալառու «Կորսան Կորվիամ» ընկերության հետ Կառավարությունը խզել է պայմանագիրը, սակայն աշխատակիցները պահանջում են, որպեսզի Կառավարությունն իսպանական կազմակերպությունից հետպահման և երաշխիքային գումարներից վճարի ենթակապալառու ընկերությունների գումարները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան