Իտալական «Լեոնարդո»-ն անցնում է ավելի գործնական քայլերի․ նախագահ Սարգսյանին ներկայացվել է ընկերության պատրաստած փաստաթուղթը Հայաստանի հետ գործընկերության վերաբերյալ

Լուրեր

02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
02.07.2026 | 12:25
Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:16
ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության կարգավիճակ չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ ԵՄ-ն կկիրառի այս գործիքը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:10
ԵՀ նախագահը Երևան է ժամանել // Ուկրաինային զանգվածային հարվածի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 12:03
Կատարը հայտարարել է, որ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները «դրական առաջընթաց» են գրանցել
02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներն ու քննարկումներն աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։

«Իտալական հանրահայտ «Լեոնարդոյի» գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի և ընկերության ղեկավարության հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո քննարկումները մտել են գործնական փուլ։

Սեպտեմբերի 26-ին Հռոմում ընկերության ներկայացուցիչը նախագահ Սարգսյանին է ներկայացրել «Լեոնարդո» ընկերության կողմից պատրաստված փաստաթուղթը Հայաստանի հետ գործընկերության վերաբերյալ, որտեղ ամփոփված է ընկերության դիրքորոշումը համագործակցության ուղղությունների վերաբերյալ։ «Լեոնարդո» ընկերությունը սեպտեմբերի 24-25-ը Հռոմում կայացած կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար Cybertech Europe 2019-ի միջազգային համաժողովի գործընկերն է։

Հիշեցնենք, որ նախագահ Սարգսյանը միջազգային տարբեր հարթակներում մի քանի անգամ հանդիպել էր «Լեոնարդոյի» ղեկավարության հետ՝ քննարկելով Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները։

Արտերկրյա այցերի ընթացքում աշխարհում հայտնի ընկերություններին Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները ներկայացնելը և նրանց հետ գործընկերային հարաբերություններ ստեղծելը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գործունեության առանցքային մասն են։ Արդյունքում Հայաստանն ավելի հասկանալի և ընկալելի է դառնում խոշոր ընկերությունների համար, որոնք արձանագրում են իրենց գործնական մտադրությունները մեր երկրում իրենց ներկայությունը հաստատելու ուղղությամբ։ Իտալական «Լեոնարդոն» դրա լավագույն օրինակներից է»,- ասված է հաղորդագրությունում: