Արայիկ Հարությունյանն ընդունել է Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Նրան ուղեկցել է Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրին՝  նախարարը բարձր է գնահատել նրա գործունեությունն ինչպես հայագիտության, այնպես էլ Հայ Կաթողիկե եկեղեցու ժառանգության պահպանման գործում:

Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հաջողություններ է մաղթել նախարարին սերունդներին կրթելու և լուսավորելու կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ: Թուրքիայում ծնված և այսօր գործունեություն ծավալող գործիչն արձանագրել է, որ վերջին տասնամյակում փոխվել է թուրք ժողովրդի վերաբերմունքն ինչպես հայերի ու քրդերի, այնպես էլ Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ: Նա ներկայացրել է աշխարհում Հայ Կաթողիկե եկեղեցու ժառանգության պահպանման ու սերունդներին փոխանցելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Նախարարը վստահություն է հայտնել, որ այսօր թեմի նախաձեռնած բոլոր քայլերի և ծրագրերի հիմքում սերունդներին հայ ժողովրդի և եկեղեցու ժառանգությունը անխաթար փոխանցելու սկզբունքն է, ինչին ի պատասխան արքեպիսկոպոս Զեքիյանը եզրափակել է, որ հենց այդ նպատակին է միտված եղել իր կեսդարյա գործունեությունն ու ծառայությունը եկեղեցուն: