Բազմազավակ ընտանիքների բնակարանային բարելավման ծրագիրը մինչև 2021 թ.-ը կհասցվի ավարտին. Կարեն Շահրամանյան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հինգ և ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը դեռևս համատարած չի սկսվել՝ հաշվի առնելով ֆինանսական մեծ միջոցների բացակայությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին նախօրեին Խորհրդարանում կայացած օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Նախարարի խոսքով` ըստ կառավարության որոշման՝ տվյալ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի ավարտը նախատեսվում է 2021 թ.-ի դեկտեմբեր ամիսը: Խոսքը վերաբերում է 400 բազմազավակ ընտանիքներին, որոնք ունեն 5 և ավելի երեխաներ:
«Ներկայումս մենք գրավոր դիմել ենք շրջանի վարչակազմերին, որպեսզի ըստ առաջնահերթության ներկայացնեն բազմազավակ ընտանիքների ցանկերը: Ըստ ներկայացված ցանկերի` մեր կողմից մեկնարկելու են բնակարանների տեղակայման աշխատանքները և անհրաժեշտ միջոցներ կհատկացվեն 2020 թ.-ի պետական բյուջեով, որպեսզի աշխատանքները մինչև 2021 թ. հասցվեն ավարտին»,- մանրամասնել է Կ. Շահրամանյանը:
«Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռոբերտ Ղահրամանյանը հարցուպատասխանի ժամանակ մասնավորապես անդրադարձել էր Ասկերանի շրջանի Սղնախ համայնքի բնակիչ Վարդան Հայրիյանի բնակարանային խնդրին:
Պատգամավորը նշել է, որ Վարդան Հայրիյանը 5 անչափահաս երեխաների հետ բնակվում է վթարային տան: Հարցի կապակցությամբ գրավոր դիմում է ներկայացվել քաղաքաշինության նախարարին՝ կից ներկայացնելով Վարդան Հայրիյանի խնդրանք-դիմումը, որտեղ նկարագրված է բնակարանի վթարային պայմանները, որը գտնվում է փլուզման փուլում և կարող է առաջացնել ծանր հետևանքներ ընտանիքի անդամների համար: Առ այսօր խնդիրը համարվում է չլուծված:
Հարցի կապակցությամբ քաղաքաշինության նախարարը նշել է, որ Վ. Հայրիյանի բնակարանային խնդիրը լուծելու համար առայժմ կդիմեն Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարին`հնարավորության սահմանում գյուղում վարձակալության հիմունքներով այլ բնակարան տեղափոխվելու մինչև հարցը վերջնական լուծում կստանա: