Բաքուն պատասխանել է ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոչին

Լուրեր

10.07.2026 | 19:13
«Արարատը» ներկայացրել է նոր մարզչական շտաբը
10.07.2026 | 19:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Ձերբակալություններ, նոր մեղադրանքներ՝ ընդդիմադիրների դեմ. քրեակա՞ն, թե՞ քաղաքական հետապնդումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 18:57
Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
10.07.2026 | 18:54
Վահագն Արսենյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից և կշարունակի պաշտոնավարել որպես Վայոց ձորի մարզպետ
10.07.2026 | 18:40
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները
10.07.2026 | 18:33
Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
10.07.2026 | 18:26
«Ալ Նասրի» նախկին մարզիչը գլխավորեց Պորտուգալիայի հավաքականը
10.07.2026 | 18:15
Ջրհեղեղներն Ադրբեջանի մի շարք շրջաններում լուրջ վնասներ են պատճառել․ զոհ կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 18:03
Պապոյանն ու ՀԲ ղեկավարը քննարկել են 120 մլն եվրոյի զբոսաշրջային ծրագիրը
10.07.2026 | 17:52
Էրլինգ Հոլանդն ԱԱ-2026-ի ընթացքում 6,8 միլիոն հետևորդ է հավաքել չինական սոցցանցերում
10.07.2026 | 17:41
Արարատի ցեմենտի գործարանի աշխատանքը վերականգնվել է
10.07.2026 | 17:32
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում
10.07.2026 | 17:20
Եվրախորհրդարանը Կիպրոսի կանանց ու աղջիկներին 1974թ․ Թուրքիայի ներխուժման հանցագործությունների զոհեր է ճանաչել
10.07.2026 | 17:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
10.07.2026 | 16:58
Քոնոր Մաքգրեգորի ու Մաքս Հոլուեյի հայացքների մենամարտը լարված է անցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոչին՝ հայտարարելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման որևէ լուծում, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս, գոյություն չունի:

Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական, իրավական և պատմական ասպեկտները Հայաստանի վարչապետի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից աղավաղված ձևով են ներկայացվել։

«Հայաստանի ղեկավարությունն օգոստոսին հանդես գալով Ստեփանակերտում՝ Ադրբեջանի տարածքների բռնակցման կոչ էր անում՝ այդպիսով մեծ հարված հասցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններին: Հիմա էլ փորձում է խաղաղասեր երևալ և շփոթեցնել միջազգային հանրությանը»,- ասել է Հաջիևը։

Նա հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի «պատմական տարածքն է, որվ ապացուցված է Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պահպանելու որոշմամբ»:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթում կոչով դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նշելով, որ անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։

«Կոչ եմ անում իմ գործընկերոջը՝ նախագահ Իլհամ Ալիևին, ընդունել բանաձևը՝ պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձևը իրականություն դարձնելու համար»,- ասել էր ՀՀ վարչապետը:

Ադրբեջանում, սակայն, շարունակում են տեսնել հակամարտության լուծման ընդամենը մեկ տարբերակ՝ Արցախը միայն Ադրբեջանի կազմում։

«Հայաստանի ղեկավարությունը պնդում է, որ կոնֆլիկտը պիտի լուծվի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի համար ընդունելի ձևով։ Բայց կոնֆլիկտի կողմերն են Հայաստանն ու Ադրբեջանը։ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզն ունի հայկական ու ադրբեջանական համայնքներ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չունի լուծման այլ տարբերակ, քան Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Հակամարտության կարգավորման որևէ լուծում  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս գոյություն չունի»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Էմմա Չոբանյան