Արվեստի և մշակույթի ոլորտներում Հայաստանն ունի արհեստական բանականության զարգացման մեծ ներուժ․ ՀՀ նախագահ

Լուրեր

02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում Հռոմում հանդիպել է Իտալիայում IBM ընկերության հետազոտությունների, նորարարությունների և տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզիի հետ։

«Ֆաբրիցիո Ռենզին այս տարի այցելել էր Հայաստան և նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերել համագործակցություն սկսելու մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ:

Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների մշակութային գերիշխանությունը միասին աշխատելու լուրջ երաշխիք է։ Անդրադարձ է կատարվել արվեստն ու մշակույթը հասարակության ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու հնարավորություններին՝ այդ գործում կարևորելով նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես, արհեստական բանականության դերը։ Գաղափարը համարելով բավականին հետաքրքիր ու խոստումնալից՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ շատ հաճախ տեխնոլոգիաներն ասոցացվում են միայն զենքի, պաշտպանական ոլորտի հետ, մինչդեռ դրանք շատ կարևոր դեր կարող են խաղալ մշակույթի ասպարեզում։ Նշվել է, որ այս ոլորտը կարող է դառնալ հայ-իտալական համագործակցության ևս մեկ հեռանկարային ուղղություն։

Մասնավորապես արվեստի, մշակույթի ոլորտներում Հայաստանն ունի արհեստական բանականության զարգացման մեծ ներուժ: Այդ բնագավառներում արհեստական բանականության վրա հիմնված հարթակի ստեղծումը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել երկու երկրների համագործակցության համար։ Նպատակահարմար է դիտարկվել էլեկտրոնային այնպիսի մի հարթակի ստեղծումը, որտեղ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներն ու արհեստական բանականության տարրերը, կներկայացվեն հայկական մշակութային արժեքներ ոչ միայն Հայաստանից, այլև ողջ աշխարհից։

Կարևորվել է նաև արվեստի, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում հետազոտական, վերլուծական աշխատանքների իրականացումը։

Նախագահ Սարգսյանը կարևորել է ձեռք բերած պայմանավորվածությունները գործնական հիմքի վրա դնելը, կողմերի թիմերի հետևողական աշխատանքը, հստակ ժամանակացույցի մշակումն ու գործողությունների իրականացումը։ Դրանք վերջնական տեսքի կբերվեն Ֆաբրիցիո Ռենզիի՝ Հայաստան առաջիկա այցի ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում: