Դատարաններում ռենտգեն հսկողության սարքեր կտեղադրվեն. 51 միլիոն դրամ է հատկացվել

Լուրեր

15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
Բոլորը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2017 թվականի կառավարության պահուստային ֆոնդից դատական դեպարտամենտին հատկացնել 51 միլիոն դրամ՝ դատարաններում տեղադրվելիք ռենտգեն հսկողության սարքերի ձեռքբերման համար:

Նախագծի հիմնավորումից տեղեկանում ենք, որ դատական կարգադրիչների կողմից դատարանում գտնվող անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, հասարակական կարգի պահպանումը և անվտանգությունն ապահովելու գործառույթի իրականացման ընթացքում ծագել են որոշակի գործնական խնդիրներ, ուստի այդ խնդիրներին լուծում տալու նպատակով ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունվել է «ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2011 թվականի հուլիսի 21-ի թիվ 04Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 02Ն որոշումը, որով դատարան կամ դատական նիստերի մուտք գործող անձանց և նրանց իրերի զննության շարադրվել է նոր խմբագրությամբ:

Կարգով հստակեցվել են զննության գործընթացում դատական կարգադրիչների լիազորությունների շրջանակները, ինչպես նաև դրանց իրականացման եղանակները:

ՀՀ դատարաններում հիմնականում բացակայում են զննության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներն ու սարքավորումները, ինչն էլ իր հերթին մեծաթիվ մասնակիցներ ունեցող դատավարությունների անցկացման դեպքում օբյեկտիվ դժվարությունների է հանգեցնում: Զննման գործընթացը ժամանակի սղության պատճառով որոշ դեպքերում հանգեցնում է դատավարության բնականոն ընթացքի խաթարմանը, ինչպես նաև առաջացնում է զննության գործընթացի վերաբերյալ դժգոհություններ: Որպես խնդրի հնարավոր լուծում է հանդիսանում ՀՀ բոլոր դատարանները զննություն իրականացնող համապատասխան տեխնիկական սարքավորումներով զինելը:

«Կարգի լրամշակման հիմնական նպատակներից մեկը կայանում էր նրանում, որպեսզի կարգադրիչների կողմից անձանց և նրանց իրերի զննության գործընթացն իրականացվի առանց վերջիններիս լրացուցիչ անհարմարություններ պատճառելու և հիմնականում ուղեկցվի համապատասխան տեխնիկական միջոցների գործադրմամբ, որի արդյունքում կբացառվի կամ նվազագույնի կհասցվի տվյալ գործընթացում կարգադրիչի անմիջական միջամտությունը: Նշվածը վերաբերում է հատկապես դատավարության մասնակիցներ հանդիսացող այն անձանց, մասնավորապես` փաստաբաններին, դատախազներին և պաշտոնատար այլ անձանց, որոնց մասնակցությամբ պայմանավորված որոշ գործերով դատավարությունները ձգձգվում են` վերջիններիս կողմից զննության ենթարկվելուց հրաժարման և արդյունքում պահպանվող տարածք մուտք գործելն արգելվելու հիմքով»,-պարզաբանվում է որոշման նախագծում: