«S-400-ների գործարքը ոչ մի կերպ չպիտի փչացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները». Էրդողան

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

«S-400-ների գործարքը ոչ մի կերպ չպետք է փչացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները, քանի որ դրանք պաշտպանական համակարգեր են, որոնց կարիքը ունի Թուրքիան»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ. գրում է ermenihaber-ը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանից ժամանակին նման համակարգեր են գնել նաև Հունաստանը, Բուլղարիան ու Սլովակիան, որոնք ևս ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են:

Ամերիկացի լրագրողն Էրդողանից հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը, որ ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը մեծացնել ցանկացող Թուրքիան, անտեսելով Վաշինգտոնի՝ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները, գնեց S-400-ները և արդյունքում դուրս մնաց ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից:

«Ուզում եմ հստակ ասել, որ S-400-ների հետ կապված ԱՄՆ-ի դիրքորոշումը երբեք որպես սպառնալիք չեմ դիտարկել: Ինչու՞: Որովհետև պրն Օբամայի օրոք ցանկանում էինք «Patriot» համակարգեր գնել, բայց մեզ մերժեցին՝ ասելով կոնգրեսը թույլ չի տալիս: Ցավոք պրն Թրամփի օրոք էլ չկարողացանք գնել: Այդ պատճառով էլ ստիպված եղանք Ռուսաստանի հետ նման գործարքի գնալ»,- ասել է Էրդողանը: