Քննիչին ձերբակալել են կաշառք ստանալու կասկածանքով, սակայն որևէ ապացույց չկա այդ մասին

Լուրեր

12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
Բոլորը

Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանի գործով նախօրեին իր իսկ աշխատասենյակում քննիչ է ձերբակալվել:

«Փաստինֆո»-ի թղթակիցը ձերբակալված քննիչի պաշտպան Հրանտ Անանյանից տեղեկացավ, որ քննիչին ձերբակալել են լիովին անսպասելի և ոչ իրավաչափ հիմքով՝ իբրև վերջինս ենթադրյալ հանցագործության բացահայտման մասին իմանալով կարող է դիմել փախուստի։

Անանյանը նշեց նաև, որ իրականում փաստաբան Գալոյանի ձերբակալումից հետո քննիչը շուրջ 20 օր պարտաճանաչ եկել է աշխատանքի և չի թաքնվել: Միևնույն ժամանակ նրան չեն ծանուցել որև ձևով, գտնվել իր առօրյա միջավայրում։

Հարցին, թե ինչ կասկածանքով է նա ձերբակալվել Անանյանը նշեց, որ քննիչը կասկածվում է իբր կաշառք ստանալու մեջ, սակայն գեթ մեկ ապացույց այդ մասին չկա, ընդամենը ենթադրություններ են մեղադրական բնույթի։ Անգամ ձերբակալման փաստաթղթերում նշված չէ կոնկրետ հիմք:

Նշենք, որ քննիչը ձերբակալվել է երեկ երեկոյան՝ ժամը 19:00-ի սահմաններում:

Փաստաբանից տեղեկացանք նաև, որ ձերբակալման որոշումն արդեն բողոքարկվել է: