Սպա Արա Մխիթարյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հոսպիտալ․ գրություն է ուղարկվել Դատախազություն

Լուրեր

23.07.2026 | 09:30
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ համալրել է «Ինտեր Մայամին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
Բոլորը

ՀՀ ՄԻՊ-ից տեղեկացնում են, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած միջադեպից տուժած սպա Արա Մխիթարյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ։

«Նրանք հանդիպել են Արա Մխիթարյանին բուժող բժշկական անձնակազմի և հոսպիտալի ղեկավարության հետ, տեղեկություններ ստացել նրա առողջական վիճակի և տրամադրվող բժշկական օգնության մասին:

Բացի դրանից, կապ է հաստատվել փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծնողի հետ, ով դժգոհություններ չի հայտնել զինվորական հոսպիտալում որդուն տրամադրվող բժշկական օգնության առնչությամբ, սակայն պնդել է, որ իրենց համար առաջնային կարևորության հարց է դեպքի առիթով հարուցված քրեական գործի օբյեկտիվ քննությունը և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը։

Հարուցված քրեական գործի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով համապատասխան հարցադրումներով գրություն է ուղարկվել Գլխավոր դատախազություն»,- ասված է հաղորդագրությունում: