Անկախության տոնին Գյումրին ավելի քան 15.000 մարդու է հյուրընկալել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 28-ամյակի միջոցառումներին Գյումրին 15.000-20.000 հյուրի է սպասում: Ակնկալիքներն արդարացել են: Քաղաքում տոնական տրամադրություն էր, հյուրերի հոսքը՝ մեծ: Նշենք, որ սեպտեմբերի 20-22-ի համար քաղաքի հյուրանոցներում բոլոր սենյակները տեղերը վաղուց ամրագրված էին:

«15-20.000-ի մոտ էր հյուրերի թիվը, մի բան էլ ավելի: Ստույգ թիվ չկա, որ պաշտոնապես ներկայացնենք: Նախատեսված էր 15.000, բայց, իմ անձնական դիտարկումներով, հյուրերի թիվն ավելին էր: Արտասահմանից կային հյուրեր՝ հիմնականում սփյուռքի մեր հայրենակիցները, շատ էին նաև օտար զբոսաշրջիկները։ Հյուրերը գոհ էին և ուրախ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Գյումրիում նման մասշտաբի միջոցառում չէր կազմակերպվել, երբ քաղաքը դրսից այսքան հյուր ունենար: Արտասահմանից ժամանած հյուրերից բացի՝ բազմաթիվ երևանցիներ ու հանրապետության այլ մարզերի բնակիչներ ևս առաջին անգամ եկել ու իրենց համար բացահայտել են Գյումրին:

«Բանից պարզվում է, որ սեպտեմբերի 21-ին անկախության տոնակատարության մասնակիցների մեջ հազարավոր երևանցիներ առաջին անգամ էին Գյումրի եկել: Հաշվի առնելով, որ միջոցառման հետ կապված արձագանքները հիմնականում դրական են, կարելի է ենթադրել, որ Գյումրին կդառնա ներքին տուրիզմի կարևորագույն ուղղություններից մեկը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Նշենք, որ Անկախության տոնի գլխավոր միջոցառումներն այս տարի առաջին անգամ անցկացվեցին Գյումրիում, որի համար Կառավարությունը 220 մլն դրամ էր հատկացրել:

Տոնական միջոցառումները սկսվեցին «Մեր  ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությամբ, որից հետո Գյումրիի տարբեր հատվածներում տեղի ունեցան տարաբնույթ միջոցառումներ: Դրանք ավարտվեցին գալա համերգով ու շքեղ հրավառությամբ:

Էմմա Չոբանյան