«Խնդիր ունենք ՔՕ 226-րդ հոդվածի ընդլայնման հետ». Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ատելության խոսքն այսօր աշխարհում մեծ խնդիր է, մարտահրավեր ժողովրդավարության դեմ։ Այսօր հայկական մեդիայում այն շատ լուրջ ու տարերային դրսևորումեր է ունենում, և այն կարգավորումներին, որոնք Եվրոպայի խորհուրդն է առաջարկում, առայժմ գնալու հնարավորություն, գուցե, չունենք, այն առումով, որ դատական համակարգը պատրաստ չէ, ինստիտուտների ամրապնդման խնդիր ունենք, որպեսզի այդ գործիքը տրամադրվի պետությանը։ Այս մասին այսօր «Ատելության խոսք. բավարա՞ր են ՔՕ մեխանիզմները» թեմայով քննարկման ընթացքում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«Եթե ՔՕ 226-րդ հոդվածը սահմանում է ռասիստական կամ կրոնական հիմքերի վրա իրականացրած ատելության խոսքը, այստեղ պետք է ավելացնենք նաև քաղաքական հայացքների ու սոցիալական տարբեր հիմքերը։ Այստեղ օրենքի ընդլայման հետ խնդիր ունենք։ Գուցե անհրաժեշտություն լինի այս հոդվածն արագ փոխելու հնարավորություն ստեղծել։ Այս ուղղությամբ ես աշխատում եմ»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ուղղակի գռեհիկ խոսքը և վիրավորանքը որևէ կերպ որպես ատելության խոսք չի մեկնաբանվում, եթե դրա կանխակալությունը, հետևողականությունը հստակ չի փաստարկվում։

«Միջազգային պրակտիկայում արդեն իսկ այլ միտումներ են կիրառվում։ Այն, որ եթե անգամ սոցիալական ցանցերում դրանք չեն դիտարկվում որպես ատելության խոսք, բայց տարածվում են և վերարտադրվում ավանդական մեդիաների միջոցով, այս դեպքում ավանդական լրատվամիջոցները որոշակի պատասխանատվություն և պարտավորություն են կրում դրանք տիրաժավորելու համար, նույնիսկ եթե իրավական ու դատական առումով որպես ատելության խոսք չեն որակվում»,- եզրափակեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան