Ինչ ազդեցություն կունենա Հայկ Հարությունյանի մահը Մարտի 1-ի գործի բացահայտման վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 12:34
Սևանա լճի ջրածածկ տարածքի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը դադարեցվել է
23.07.2026 | 12:25
Նյու Յորքում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահին
23.07.2026 | 12:16
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 11:30
Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
23.07.2026 | 11:20
ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին
23.07.2026 | 11:13
ՄԻՊ-ը բարձրացրել է Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը
23.07.2026 | 11:09
Անտառային փողոցում շինարարական աշխատանքները կասեցվել են․ կառուցապատողը կտուգանվի
23.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 10:53
Սևանա լճի 1215 քմ տարածքի կառուցապատման իրավունքը չեղարկվել է
23.07.2026 | 10:44
Ռուբիոն ու Լավրովը 35 րոպեանոց հանդիպում են անցկացրել Մանիլայում․ ինչ հարցեր են քննարկվել
23.07.2026 | 10:38
Շիրակում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը կտեղափոխվի
Բոլորը

Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքը կարող է իր որոշակի ազդեցությունն ունենալ Մարտի 1-ի գործի բացահայտման համար, բայց թե այն ինչպիսին կլինի, այս պահին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դժվարանում է ասել:

«Հայկ Հարությունյանը հրավիրվելու էր դատարան, և ինքը ցուցմունք էր տալու, հարցեր էին հնչելու նաև դատախազների կողմից, որի հնարավորությունը, ցավոք, այլևս չկա։ Թե ինչպե՞ս կարող է ազդել դա՝ ժամանակի ընթացքում կերևա, հիմա ասել չեմ կարող»,- ասաց դատախազը։

Հիշեցնենք, որ երեկ իր առանձնատանը հայտնաբերվել է Մարտի 1-ի գործով գլխավոր վկաներից մեկի՝ Հայկ Հարությունյանի դին։ Դեպքի առիթով՝ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Մամուլը երեկ գրեց, թե նախքան մահանալը՝ Հարությունյանն ասել է, որ ՀՔԾ պետն ու Գլխավոր դատախազը իրեն ստիպել են Մարտի 1-ի գործով ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ ՀՔԾ պետի տեղակալն ասաց՝ «դա հերյուրանք է», իսկ Գլխավոր դատախազը արձագանքեց՝ «պատվեր է»։

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի խոսքով՝ Հարությունյանի մահը կարող է լուրջ ազդեցություն ունենալ այս գործի հետագա բացահայտման համար։ Փաստաբանի խոսքով՝ Հարությունյանի տված ցուցմունքները բազում հարցեր էին առաջ բերել, որոնց պատասխաններն ակնկալում էին ստանալ դատարանում։ Արա Ղարագյոզյանը իրավապահ կառույցներին կոչ է անում այս գործով անցնող վկաներին իրենց ուշադրության կենտրոնում պահել, հակառակ դեպքում՝ իրադարձությունների նման զարգացման արդյունքում Մարտի 1-ի գործը կմտնի փակուղի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան