Գրքեր ու նամակներ՝ զինվորներին, հագուստ՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին. գյումրեցի ուսանողների նոր նախաձեռնությունը

Լուրեր

03.04.2026 | 14:57
Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր սահմանափակելու հարցը
03.04.2026 | 14:49
Երևանի Արգիշտի փողոցում ծեծի ու կողոպուտի դեպք․ հինգ երիտասարդ ձերբակալվել է
03.04.2026 | 14:38
Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազը կարգապահական տույժի է ենթարկվել․ պաշտոնը իջեցվել է մեկ աստիճանով
03.04.2026 | 14:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
03.04.2026 | 14:14
Եվրոպայի առաջատար լիգաների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
03.04.2026 | 14:01
Պետությունը 100%-ով կսուբսիդավորի վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովումը
03.04.2026 | 13:54
Հ1-ը թույլ չի տալիս ներկայացնել ապագայի մեր տեսլականը, այն զավթված է. Իկոնոմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:46
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի և քվեարկության կդնի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը
03.04.2026 | 13:43
Իրանը դեռևս ունի զգալի հրթիռային ներուժ. ԱՄՆ հետախուզություն
03.04.2026 | 13:35
Պետրոս Ղազարյանի հաղորդման 217 թողարկումներից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:26
Հայտնի են ամենաշատ գումար վաստակած թենիսիստները պատմության մեջ
03.04.2026 | 13:17
Բուհերի ընդունելության 2026 թվականի առաջին փուլի ամփոփում․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 13:15
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ԲԴԽ-ի առաջարկությունը նախագահին՝ Տիգրան Սահակյանի որդուն դատավոր նշանակելու վերաբերյալ
03.04.2026 | 13:08
Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է. նրան տեղափոխում են հիվանդանոց 
03.04.2026 | 13:04
Ընդդիմադիրների ձայնը լսելի չէ. Հ1 են հրավիրվում Փաշինյանի մոլի երկրպագուները. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրեցի երիտասարդներն ու ուսանողները սեպտեմբերի 21-ի՝ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ հանդես են եկել «Նամակ զինվորին» նախաձեռնությամբ: Այն կյանքի է կոչվել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի և Երդվյալ ազատամարտիների միության համագործակցության արդյունքում։ Հեղինակներն ասում են՝ նպատակ ունեն բարձրացնել ուսանողների ռազմահայրենասիրական ոգին, զինծառայողների ու երիտասարդների միջև ակտիվ շփման, երկխոսության դաշտ ձևավորել, ինչպես նաև քաջալերել հայրենիքի պաշտպաններին:

««Նամակ զինվորին» ծրագրի շրջանակում ուսանողները գիրք ու նամակ են նվիրում զինվորին։ Մենք դրանք փոխանցում ենք զինվորին, իսկ նրանք նամակները կարդալու, ընտրելու են լավագույն բովանդակությամբ նամակը, որն էլ մեր կողմից արժանանալու է մրցանակի։ Բացի այդ՝ զինվորները պատասխան նամակ են ուղարկելու ուսանողներին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։

Բացի զինվորների համար նախատեսված գրքերից ու նամակներից՝ նախաձեռնության մասնակիցները նաև հագուստ են հավաքում սահմանամերձ համայնքների բնակիչների համար:

«Քննարկելով  ու հասկանալով, որ սահմանամերձ գյուղերում հագուստի կարիք կա, որոշեցինք հավաքել, տեսակավորել և ուղարկել սահմանամերձ համայնքների բնակիչներին, ովքեր դրա կարիքն ու անհրաժեշտությունն ունեն»,- ասաց Կարեն Պետրոսյանը։

Ի դեպ՝ գրքերը, նամակներն ու հագուստն ուղարկվելու են ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի զորամասեր ու սահմանամերձ համայնքներ: Ծրագրի վերջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 27-ը:

Նշենք, որ նախաձեռնությանը միացել են նաև Գյումրու մյուս բուհերի ուսանողները և, ընդհանրապես, այն բաց է բոլոր ցանկացողների համար: Արձագանքն ու ակտիվությունը բավական մեծ է:

«Ուսանողներն ու երիտասարդներն արդեն բավական ակտիվություն ցուցաբերում են։ Հուսով ենք, որ արձագանքն ավելի կմեծանա, որ կարողանանք ավելի շատ գրքեր ուղարկել մեր զինվորներին ու հագուստով օգնել մարդկանց։ Ուզում ենք ծրագրի սահմաններն ընդլայնել ու վերածել համաքաղաքային նախաձեռնության»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Լիանա Նիկոլյանը։

Ուսանողները հույս ունեն, որ զինվորները ևս ակտիվ կլինեն և անպայման կպատասխանեն իրենց նամակներին։

Էմմա Չոբանյան