Նոր նշանակում կառավարությունում
Եղիշե Մարգարյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ։ Այս մասին հայտնում է gov.am կայքը։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 11-րդ կետը՝ Եղիշե Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։