Թույլ տվեք ելույթ ունենալ․ Գևորգ Պետրոսյանն անընդհատ ընդհատում է Արման Բաբաջանյանի ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» իրավաբանների հետ համատեղ խորհրդարան է ներկայացրել դիմում, որը վերաբերում է 2018 թ., ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելուն։

Պատգամավոր Բաբաջանյանը նշեց, որ առաջարկում է, որ իր դիմումը, որում մատնանշված են մի շարք օրենքի խախտումներ, կցվի «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծին։

Արման Բաբաջանյանի ելույթն ընդհատեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հարցնելով. «Ի՞նչ կապ ունի Արա Բաբլոյանն այս նախագծի հետ: Մենք քննարկում ենք Հրայր Թովմասյանի հարցը, եթե մեղադրանքը վերագրվում է Սահմանադրական դատարանին, ֆիքսում ենք, որ աշխատակարգային խախտումներ են տեղի ունեցել, ապա ինչո՞ւ ենք միայն մի անձի հարց նայում և ոչ թե ողջ մարմնի»։

Արման Բաբաջանյանը շարունակեց իր ելույթը՝ նշելով, որ այս դիմումի վերաբերյալ պետք է հնչեցվի քրեա-իրավական գնահատական։

Գևորգ Պետորսյանը երկրորդ անգամ ընդհատեց Բաբաջանյանի խոսքը՝ հարցնելով՝ ի՞նչ կապ ունի ԱԺ-ն քրեա-իրավական գնահատականի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։