ՊԵԿ-ը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նախագիծ է ներկայացրել

Լուրեր

23.07.2026 | 17:23
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի Չարլզ Օլիվեյրայի հետ
23.07.2026 | 17:15
Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. նա պատգամավորի անձեռնմխելիություն է ստացել. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:07
Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթից
23.07.2026 | 17:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
23.07.2026 | 16:52
Սերժ Սարգսյանի՝ «Սև Բերդ» ամրոցը օտարելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին
23.07.2026 | 16:42
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինայում պատերազմի ավարտի համար «նոր գաղափարներ» են անհրաժեշտ
23.07.2026 | 16:40
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց
23.07.2026 | 16:31
Հայ գրոսմայստերները մրցաշարի են մասնակցում Ֆրանսիայում
23.07.2026 | 16:22
Սև ծովում թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման․ զոհ և վիրավորներ կան
23.07.2026 | 16:13
Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին Կառավարությունը 3 տարով պետական տարածք կտրամադրի
23.07.2026 | 16:05
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպանելու և դին թաքցնելու համար
23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը
23.07.2026 | 15:46
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
23.07.2026 | 15:41
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23.07.2026 | 15:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին
Բոլորը

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային հանդիպում Հայաստանում գործող խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչների, ինչպես նաև ոլորտի վերահսկողությունն իրականացնող պատասխանատուների հետ:

«ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային  համակարգի նախագիծը: Նա ընդգծել է, որ ներդրվելու է խաղային ոլորտի էլեկտրոնային կառավարման առաջադեմ և բացառիկ, նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած համակարգ: Այն թույլ կտա ապահովել ոլորտի թափանցիկությունն ու ցածր ռիսկայնությունը, վերահսկել ֆինանսական հոսքերը` ավելացնելով պետական բյուջե կատարվող մուտքերը, բացառել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ռիսկերը, ինչպես նաև նվազագույնի հասցնել բիզնես-գործընթացները վերահսկող մարմնի կողմից միջամտությունը` վերահսկողությունն իրականացնելով «աննկատ» ռեժիմով: Միջազգային չափորոշիչների հիման վրա խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների սերտիֆիկատացման արդյունքում հնարավոր կլինի բացառել կեղծ կամ չարտոնագրված խաղային սարքավորումների կամ խաղային ծրագրային միջոցների շահագործումը` ապահովելով խաղացողների շահերի պաշտպանվածությունը:

Անալիտիկ հաշվետվությունների համակարգի միջոցով հնարավոր կլինի կատարել ոլորտի  մեծածավալ ուսումնասիրություն և վերլուծություն, քանի որ համակարգը աշխատում է մեծածավալ (Big data) ինչպես թվային, այնպես էլ չինդեքսավորված տեքստային տվյալների հետ»,- ասված է հաղորդագրությունում: