Ի՞նչ հիմքեր են դրվել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի հիմքում․քննարկում ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի  մշտական հանձնաժողովում քննարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցող Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց այն փաստերը, որոնք հիմք են հանդիսացել վերոնշյալ որոշման նախագիծը կյանքի կոչելու համար։

«Առաջին հիմքը պարոն Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն է Ռոբերտ Քորչարյանին՝ օգոստոսի 31-ին՝ ՍԴ-ի կայացրած որոշումից ընդամենը 4 օր առաջ։ Այդ շնորհավորանքի տեքստը երկիմաստ է և բովանդակությունը շատ հստակ ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն շարունակում է սատարել Ռոբերտ Քոչարյանին։ Երկրորդ հիմքը՝ Ռ․ Քոչարյանի պաշտպաններից մեկի և ՍԴ նախագահի միջև առկա քավոր-սանիկական հարաբերություններն են։ Այստեղ խոսքը նրա մասին է, որ Թովմասյանը դրա մասին չի բարձրաձայնել։ Այդ հարազատական հարաբերությունները կողմնակի դիտորդի մոտ կարող են կասկած առաջացնել։ Երրորդ հիմքը՝ պարոն Թովմասյանի կողմից նախկինում  Մարտի 1-ի վերաբերյալ տարբեր կարծիքներ նշելն է։ Արտացոլված են նրա կարծիքները Մարտի 1-ի մասին, որոնցում նա մինչև ՀՀԿ անդամ դառնալն ասել է, որ Մարտի 1-ի իրադարձությունները ամոթալի են մեզ համար և դատավարությունները պետք է կարճվեն, իսկ, լինելով Կառաավարության անդամ, այլ կարծիքներ են հնչել նրա կողմից, ըստ որի, Մարտի 1-ի ժամանակ եղել են զանգվածային անկարգություններ և արտակարգ իրավիճակի սահմանումը համապատասխանել է օրենքի պահանջներին։ Չորրորդ հիմքը՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի կետն է, ըստ որի, դատավորի՝ վարույթին մասնակցելու հարցը որոշվում է գործը քննության ընդունելու ժամանակ: Այս ամենի մասին տեղյակ լինելով հանձերձ, Հրայր Թովմասյանը չի բարձրաձայնել։ Եթե անգամ անձը գտնում է, որ ինքը կաշկանդված չէ, ինքը գոնե դրա մասին պետք է բարձրաձայներ»,- ասաց  Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։