Ես Եռաբլուր այցելած երիտասարդներին պատահական եմ հանդիպել. Արծրուն Հովհաննիսյանն՝ ի պատասխան Վարուժան Ավետիսյանի գրառման

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է «Սասնա Ծռեր» կուսակցության նադամ Վարուժան Ավետիսյանի գրառմանը, որով վերջինս Հովհաննիսյանին մեղադրում էր ռևանշիստական-քոչարյանական միջոցառմանը մասնակցելու համար:

«Ես որպես անհատ և որպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար մշտապես այցելում եմ եռաբլուր, դա անում եմ ոչ միայն ղեկավարության հետ այլ նաև առանձին, օրվա ցանկացած ժամին: Ես երբեք որևէ առիթով որևէ ներքաղաքական գործընթացի չեմ խառնվել և չեմ խառնվում, քանի որ երդում եմ տվել ծառայել Հայրենիքիս. Հայաստանի Հանրապետությանը: Այդ ծառայությունը չի ճանաչում որևէ քաղաքական գույն ու կողմնորոշում: Հաշվի առնելով այդ ամենը և ի տարբերություն այն մարդկանց ու սպաներին, որոնք մոռացել են, որ ծառայության ժամանակ պետք է ծառայել առանձ քաղաքական բաժանումների, ես եռաբլուր այցելած երիտասարդներին պատահական հանդիպել եմ Եռաբլուրում, նախկինում չեմ հանդիպել որևէ անգամ, որևէ այլ ակցիայի նրանց հետ չեմ մասնակցել: Նրանց մոտ չեմ տեսել որևէ քաղաքական լոզունգ, խոսք, պաստառ: Նրանց հետ մոմ եմ վառել մեր հերոսների գերեզմաններին: Բոլոր հերոսների, նորից առանց որևէ երանգավորման: Մոմավառությունը եղել է առանց որևէ քաղաքական խոսքի, կոչի, լոզունգի ու առանց որևէ մեկի անուն հնչեցնելու: ՀՀ ՊՆ-ը և ես միշտ ողջունել ենք ու ողջունում ենք երիտասարդների անկեղծ հայրենասիրական մղումները, եռաբլուրը բաց է բոլորի համար, քանի որ այնտեղ քաղաքականություն չի կարող լինել»,- գրել է Արծրունը Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Վարուժան Ավետիսյանը իր հայտարարության մեջ ասել էր.

«ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն առաջին շարքում մասնակցում է 5-րդ շարասյան կազմակերպած ռևանշիստական-քոչարյանական միջոցառմանը։

Փաստորեն՝ ոչ միայն ԱԱԾ-ում և Ոստիկանությունում, այլև Պաշտպանության նախարարության վերնախավում են դավեր նյութվում։

Նման իրավիճակում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կամ պետք է հրապարակային բացատրություն ներկայացնի կատարվածի վերաբերյալ և հաստատի, որ ՊՆ մամուլի խոսնակն առանց իր գիտության է մասնակցել այդ միջոցառմանը, ինչպես նաև անհապաղ նրան ազատի զբաղեցրած պաշտոնից, կամ էլ շարունակի լռել՝ դրանով իսկ հաստատելով նաև իր պատկանելությունը 5-րդ շարասյանը»