Լոս Անջելեսում Փաշինյանը պատասխանել է Կալիֆոռնիայի հայկական ԶԼՄ-ների ու ՀՀ-ից ժամանած լրագրողների հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

«Լոս Անջելեսում նախատեսված օրակարգի շրջանակում արդեն տեղի են ունեցել Հայաստանի վարչապետի հանդիպումները Ամերիկայի արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության և Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար կազմի, ինչպես նաև Կալիֆոռնիայի հայ համայնքի խոշորագույն կառույցների ղեկավարների հետ։

Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարների հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։ ՀՀ վարչապետի մամուլի ասուլիսին մասնակցում էին Կալիֆոռնիայի հայկական ԶԼՄ ներկայացուցիչները և ՀՀ վարչապետի ԱՄՆ այցը լուսաբանելու նպատակով Ամերիկա Հայաստանից ժամանած լրագրողները։

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և հաղորդակցության արդյունավետ աշխատանքային ձևաչափի մշակմանը, համահայկական օրակարգի ձևավորմանը և դրա շուրջ համազգային քննարկումներին, ՀՀ վարչապետի ԱՄՆ այցի օրակարգի, նախատեսված հանդիպումների, համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրմանը, Հայաստանի զարգացման գործում Սփյուռքի ներգրավվածությանը և ներուժի լիարժեք օգտագործմանը, Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին, պետություն-եկեղեցի համագործակցությանը, Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին և իրադարձություններին, Թավշյա հեղափոխությանը և դրա արդյունքում Հայաստանում ժողովրդավարության արձանագրած առաջընթացին և այլն»,- ասված է հաղորդագրությունում: