Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆոռնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին

Լուրեր

22.05.2026 | 12:01
Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է Հայաստանում սպասվող ընտրությունների միջազգային մոնիթորինգի գործընթացը
22.05.2026 | 11:53
Անդրանիկ Թևանյանին ԱԱԾ-ն փորձում է բերման ենթարկել. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 11:49
Թուրքիայի դատարանը կասեցրել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ​​ղեկավարության լիազորությունները
22.05.2026 | 11:37
Անդրանիկ Թևանյանի գործով ԿԸՀ-ն միջնորդություն չի ստացել․ պատգամավորի թեկնածուն անձեռնմխելիություն ունի
22.05.2026 | 11:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. Մոսկվայում բոլոր օդանավակայանները փակվել են
22.05.2026 | 11:19
Պատերազմը հասել է շրջադարձային կետի, Մոսկվայի նկատմամբ ճնշումը մեծանում է. Ուկրաինայի ԱԳ նախարար
22.05.2026 | 11:10
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությունը նոր թափ է ստացել, ներգրավվել է նոր կապալառու․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.05.2026 | 11:08
«Բոլորին դեմ եմ» կուսակցության «բոչկա գլորելու» ակցիան Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 10:58
Խուզարկություն է իրականացվում Մարտուն Գրիգորյանի տանը
22.05.2026 | 10:51
Սևան-Ծափաթաղ ճանապարհին 22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ 21-ամյա վարորդը ձերբակալվել է
22.05.2026 | 10:40
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 5000 զինվորականի կուղարկի Լեհաստան
22.05.2026 | 10:31
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած «դիրք հանձնելու» տեսանյութի գործով կա քրեական վարույթ․ ՔԿ
22.05.2026 | 10:30
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ-15 ԵԱ-ում
22.05.2026 | 10:21
Այդ տեսանյութի անձինք 2024-ից ՀՀ-ում չեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:17
ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային ավելի քան 100 մլն դոլարի Hawk-երի վաճառքը
Բոլորը

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆոռնիայի հայ համայնքի կառույցների ղեկավար կազմի հետ։

Հանդիպմանը մասնակցում էին հայ համայնքի խոշորագույն կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ շուրջ 70 անձ, ներկա էին նաև ՀՀ պատվո հյուպատոսները Ֆրեզնո և Լաս Վեգաս քաղաքներում, հայ համայնքի հոգևոր հայրեր։

Հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի գործընկերներ,
Կալիֆոռնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներ,
Հոգևոր հայրեր,

շատ ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար։ Սա իսկապես կարևոր հանդիպում է, որը պլանավորվում էր դեռ անցյալ տարվանից, և կարող եմ ասել, որ հենց օդանավակայանից դուրս գալու առաջին րոպեից զգում եմ այն մթնոլորտը, որ ձևավորված է այս օրերին՝ Լոս Անջելեսի հայ համայնքի կողմից, և ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին այդ մթնոլորտի, պատրաստակամության համար։ Այնպես է ստացվել, որ ես այսօր բավական երկար խոսելու առիթ դեռ ունենալու եմ, և այսօրվա հանդիպմանը կուզենայի ավելի շատ լսողի կամ պատասխանողի դերում լինեի, որովհետև այսօր հանրային հավաքին ես մանրամասն ելույթ եմ ունենալու։ Այս պահին ուզում եմ ասել՝ շատ ուրախ եմ, որ այս առիթն ունեմ, իհարկե, ձեզնից շատերի հետ տարբեր առիթներով հանդիպել ենք, քննարկել ենք, բայց այսպիսի ընդլայնված կազմով առաջին անգամ ենք հանդիպում։ Հույս ունեմ, որ դեռ էլի հանդիպելու առիթներ կունենանք՝ մեր հանդիպումներն ավելի գործնականացնելու, ավելի կոնկրետ, գործնական հարցեր քննարկելու համար։ Կուզենայի լսել ձեզ և եթե կունենաք հարցեր, ես հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»։

Կալիֆոռնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարները ողջունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամերիկայի Լոս Անջելես քաղաքում և նշել, որ ոգևորված են Նիկոլ Փաշինյանի այցով, նրա հետ հանդիպման ու մայր հայրենիքին, Հայաստան-Սփյուռք կապերին վերաբերող հարցեր քննարկելու հնարավորությամբ։

Անդրադառնալով Կալիֆոռնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարների հարցադրումներին՝ Հայաստանի վարչապետը ներկայացրել է համահայկական օրակարգի ձևավորման և համահայկականության գաղափարի իրագործման տեսլականը, խոսել Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշների և դրական միտումների, տնտեսական ակտիվության, զբոսաշրջության առաջանցիկ տեմպերի մասին, անդրադարձել Արցախի հարցի կարգավորմանը, Հայաստանում իրականացվող դատաիրավական համակարգի, պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումներին, կեղծ լրատվության դեմ պայքարին, ինչպես նաև պատասխանել հանդիպման մասնակիցների մի շարք այլ հարցերի»,- ասված է հաղորդագրությունում: