Կալիֆորնիայի հայ համայնքը պատրաստակամ է ընդունել փորձնակ ուսանողների Հայաստանից

Լուրեր

06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցության խորացման և ընդլայնման նպատակով հանդիպումներ է ունեցել Ֆրեզնոյի՝ Կալիֆորնիայի նահանգային համալսարանում եւ Փենսիլվանիայի նահանգային համալսարանում։

Հանդիպումներ են եղել Ֆրեզնոյի համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոյի, Գյուղատնտեսական գիտության և տեխնոլոգիայի Ջորդանի քոլեջի, Նորարարությունների և ձեռներեցության կենտրոնի, Ջրային ռեսուրսների տեխնոլոգիական և ինկուբացիոն կենտրոնի ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև Ագրիան ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ադրիանա Մաջարյանի և այլոց հետ: Քննարկումները գլխավորապես ծավալվել են Ֆրեզնոյի նահանգային համալսարանի և Ագրարային համալսարանի միջև գործակցության խորացման, ուսանողների և դասախոսների փոխանակման, վերապատրաստումների, ուսումնաարտադրական համատեղ փորձուսուցումների անցկացման և այլ ուղղություններով:

Հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ պարոն Ուռուտյանը հավաստիացումներ է ստացել, որ Կալիֆորնիայի մեր հայրենակիցները պատրաստակամ են փորձուսուցման նպատակով հյուրընկալել ուսանողների ՀԱԱՀ-ից և առհասարակ հայաստանյան բուհերից, ինչպես նաև օժանդակել «Արտերկրում ուսումնառություն» ծրագրով ԱՄՆ-ից Հայաստան ուսանողների գործուղման հարցում: Ֆրեզնոյի հետ գործակցությունը ներառելու է նաև հետազոտական համատեղ նախագծերի իրականացումը:

Ֆրեզնոյի նահանգային համալսարանի Լայլզի նորարարությունների և ձեռներեցության կենտրոնում և Ջրային ռեսուրսների տեխնոլոգիական և ինկուբացիոն կենտրոնում ռեկտոր Ուռուտյանը պատասխանատուների հետ քննարկել է, մասնավորապես, Ագրարային համալսարանի՝ ստեղծման փուլում գտնվող Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի շրջանակում գործակցությանն առնչվող հարցեր:

Վարդան Ուռուտյանն այցելել է նաև Կալիֆորնիայում մեր հայրենակիցների կողմից ավելի քան տասը տարի առաջ հիմնադրված Ագրիան ընկերություն, որի հայաստանյան գրասենյակում աշխատում են Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտներ:

ՀԱԱՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին