Ուրիշ հերոս էլ եմ գտել՝ Գյումրին ու գյումրեցին, որ համբերատար 30 տարի սպասել է այս օրվան. Արմեն Սարգսյանը պատմեց իր հերոսների ու դպրոցական շարադրության մասին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այսօր Գյումրիի «Սև բերդ» ամրոցում «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մրցանակ հանձնեց քանդակագործ Սամվել Գասպարյանին։

Մինչ այդ, նախագահն իր խոսքում նշեց, որ հիանալի գաղափար է նման մրցանակաբաշխության անցկացումը, և որ ամեն մեկը հերոս է իր գործում։ Հետ չմնալով միջոցառման այլ մասնակիցներից՝ նախագահը պատմեց հերոսի՝ իր տեսլականի մասին՝ ներկայացնելով 8-րդ դասարանում գրված շարադրությունը, որը չէր համարձակվել հանձնել ուսուցչուհուն:

«Սրանից մի քանի տասյակ տարի առաջ ռուսաց լեզվի և գրականության դասի ընթացքում, քանի որ Լերմոնտով էինք անցնում, առաջադրվեց գրել «Մեր ժամանակների հերոսը» շարադրություն։ Ես գրեցի շարադրությունը, բայց չհանձնեցի, որովհետև շատ անկեղծ էի գրել։ Եվ հիմա ուզում եմ պատմել»,- ասաց նախագահը՝ նշելով. «Գրել էի, որ իմ ժամանակների հերոսն իմ հայրն ու մայրն են և նրանց հազարավոր ընկերները, այլ հայեր, որոնք 1946 թվականին՝ պատերազմից հետո, առանց վախենալու ավերված Հայաստան վերադարձան: Այդ սերունդը, որ եկավ և բնակվեցին նաև այստեղ՝ Գյումրիում և ստեղծեց հսկայական արվեստ, արդյունաբերություն, մշակույթ, գիտություն։ Իմ խորին շնորհակալությունը նրանց: Կոչ եմ անում բոլոր հայերին՝ վերադարձե՛ք հայրենիք։ Ժամանակն է տուն գալու»,- ասաց Արմեն Սարգսյանը։

Նախագահը նաև հավելեց, որ իր համար մի այլ հերոս էլ է բացահայտել՝ Գյումրին ու գյումրեցիները։

«Եվ մտածելով մեր ժամանակի հերոսների մասին՝ իմ կողմից մեկ ուրիշ հերոս եմ գտել, և այդ հերոսը Գյումրին է և գյումրեցին, որ համբերատար, 30 տարի սպասել է այս օրվան, որ կորցրել է իր քաղաքի կեսը, իր բնակչության կեսը՝ հասկանալով, որ մեր ժողովուրդը պայքարի է դուրս եկել և արժանապատվությամբ կրել է իր դժվարությունը։ Ժամանակը եկել է, և ես կարծում եմ՝ այսօր առաջին օրն է Գյումրու և գյումրեցու ապագայի, նոր, ազատ ու ստեղծագործ կյանքի»,- ասաց Արմեն Սարգսյանը: Նախագահի խոսքը բուռն ծափահարությունների արժանացավ:

Էմմա Չոբանյան