Երևանում կայացել է ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը

Լուրեր

01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 20-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի Հայաստան կատարած այցի շրջանակում Երևանում տեղի է ունեցել ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը:

«Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Իր բացման խոսքում Վարոս Սիմոնյանը հատուկ շնորհակալություն է հայտնել եվրոպական գործընկերներին` ԵՄ Արտաքին ներդրումային պլանի վերաբերյալ իրենց լավագույն փորձը և մոտեցումները կիսելու պատրաստակամության համար:

«Մենք բարձր ենք գնահատում ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ժամանակին ներդրումը, ինչը կօգնի խթանել ներդրումները Հայաստանում՝ կենտրոնանալով մի շարք առաջնահերթ ներդրումային ոլորտների վրա, ինչպիսիք են՝ կայուն էներգետիկա և փոխկապակցվածություն, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ներ) ֆինանսավորում, կայուն գյուղատնտեսություն, գյուղական ձեռնարկատերեր և ագրոբիզնես, կայուն զարգացող քաղաքներ և թվային տեխնոլոգիաներ՝ զարգացման համար», – ասել է նա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը հավելել է, որ ԵՄ Արտաքին ներդրումային պլանն ուղղված է ներառական աճի խթանմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական զարգացմանը:

«Հետևաբար, կցանկանայի շեշտել, որ օտարերկրյա ներդրումների հոսքերի ներգրավումը, որոնք կնպաստեն Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանը և արտահանման մրցունակությանը, հանդիսանում է ապագա տնտեսական աճի մեր տեսլականի հիմնական հիմնասյուներից մեկը»,- իր խոսքն ավարտել է Վարոս Սիմոնյանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ԵՄ Արտաքին ներդրումային պլանը, դրա ֆինանսական գործիքները և հիմնական բաղադրիչները, ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ներքո Հայաստանում ներդրումային հնարավորությունների քաղաքականության նպատակները և ներդրումային հոսքերը խթանելու նպատակով գործարար միջավայրի բարելավման ուղիները»,- ասված է հաղորդագրությունում: