ԱԺ հանձնաժողովը մերժեց «Ելք»-ի՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 10 դեմ և 1 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության՝ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Ընդդիմադիր դաշինքն առաջարկում էր ժամանակավոր հանձնաժողովը ստեղծել, որն էլ կքննարկեր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության օգուտները և վնասները:

Հանձնաժողովի անդամները՝ բացառությամբ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի, դեմ արտահայտվեցին Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիր խմբակցության առաջարկին:

Ի դեպ, հիմնական զեկուցող, Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մինչ հանձաժողով ստեղծելու անհրաժեշտությանն անդրադառնալը մանրամասնեց ներկայացրեց իրավիճակը, որն արձանագրվել է ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցություից հետո:

«ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի»,- մանրամասնեց Փաշինյանը՝ արձանագրելով, որ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական առումով Երվասիական տնտեսական միության կանխատեսվող սպառնալիքները մի կողմից, անարդյունավետությունը մյուս կողմից՝ արդարացվել են:

Ինչ վերաբերում է «Ելք»-ի ներկայացրած՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին ԱԺ հայտարարության նախագծին, ապա դրա քննարկումը երկու ամսով հետաձգվեց, քանի որ հանձնաժողովի նիստին չէր ներկայացել հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը: