ՄԻՊ-ն ամփոփել է Շիրակի և Արագածոտնի մարզերի ձերբակալված անձանց պահելու վայրեր կատարված մշտադիտարկման արդյունքները

Լուրեր

23.07.2026 | 16:13
Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին Կառավարությունը 3 տարով պետական տարածք կտրամադրի
23.07.2026 | 16:05
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպանելու և դին թաքցնելու համար
23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը
23.07.2026 | 15:46
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
23.07.2026 | 15:41
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23.07.2026 | 15:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին
23.07.2026 | 15:29
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն «աղաչում է» ԱՄՆ-ին գործարք կնքել
23.07.2026 | 15:19
Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
23.07.2026 | 15:15
Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի
23.07.2026 | 15:10
Նարեկ Կարապետյանի խափանման միջոցը՝ 1 մլրդ գրավ և բացակայելու արգելք // Հայ գերիներին ազատելու կոչ ԱՄՆ-ից․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 15:02
Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման աջակցությունը կավելանա մինչև 8.7 մլն դրամ
23.07.2026 | 14:53
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
23.07.2026 | 14:44
Google-ը տուգանվեց 890 միլիոն եվրոյի չափով՝ եվրոպական օրենսդրությունը խախտելու համար
23.07.2026 | 14:29
ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և աշխատավարձերի թերհայտարարագրում
23.07.2026 | 14:20
Առաջիկա օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ-ի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների կողմից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի և Արթիկի, ինչպես նաև Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժիններ և  մշտադիտարկման այցերի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք:

«Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

  • անբավարար խցային պայմաններ (բնական լուսավորության ցածր մակարդակ, օդափոխության համակարգերի բացակայություն, հնամաշ անկողնային պարագաներ, հիգիենիկ պարագաների բացակայություն և այլն),
  • սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ և ախտահանման աշխատանքների հետ կապված խնդիրներ,
  • զբոսաբակերի անբավարար կահավորում,
  • hամապատասխան մատյանում բժշկական գրառումները կատարվում են թերություններով:

Օրինակ՝ չի նշվում բժշկական զննության ամսաթիվը, ազատությունից զրկված անձինք ենթարկվում են բժշկական զննության ոչ թե ՁՊՎ ընդունվելիս, այլ ընդունվելուց որոշ ժամանակ անց՝ մինչև մեկ ժամ կամ ավելի ուշացմամբ (շտապ բժշկական օգնության ծառայության խմբի ուշ գալու պատճառով): ՁՊՎ ծառայողները ձերբակալվածներին իրենք են տրամադրում դեղեր, որոնք նշանակված չեն լինում բուժանձնակազմի կողմից, սակայն առկա են ՁՊՎ-ի դեղապահարանում. այս պրակտիկան անընդունելի է,

  • մերձավոր ազգականների հետ տեսակցությունները կազմակերպվում են ապակե միջնորմով, կան դրանց հսկման հետ կապված խնդիրներ,
  • առկա է վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն և այլն:

 

Պաշտպանը կարևորում է Ոստիկանության ՁՊՎ-ների վարչակազմերի ներկայացուցիչների աշխատանքային պայմանների ու նրանց սոցիալական երաշխիքների շարունակական բարելավման անհրաժեշտությունը՝ երկրի մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից:

Մշտադիտարկման արդյունքները խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին ներկայացվել է ՀՀ ոստիկանություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը»,- ասված է հաղորդագրությունում: