Ադրբեջանում ընդդիմադիր ուժերը մեծ հանրահավաքի են նախապատրաստվում

Լուրեր

27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը» պատրաստվում է սեպտեմբերի 28-ին մեծ հանրահավաք անցկացնել մայրաքաղաքում։ Ադրբեջանական ոչ իշխանամետ լրատվամիջոցների տեղեկություններով՝ ընդդիմադիրները դիմել են Բաքվի քաղաքապետարանին՝ հանրահավաք անցկացնելու արտոնություն ստանալու համար։

Հավաքի ընթացքում բարձրացվելու են մի շարք հարցեր, որոնք առնչվելու են Ադրբեջանի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին օրակարգին: Ցույցն անցկացվելու է ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար նորմալ պայմաններ ստեղծելու, Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու, քաղբանտարկյալներին ազատ արձակելու, երեխաների նպաստները վերականգնելու, բժշկական ապահովագրության համակարգ ներդրնելու, բնական գազի և էլեկտրաէներգիայի օգտագործման սահմափակումը չեղարկելու պահանջներով։

Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք ընդդիմությունը կգնա ոչ արտոնված հավաքի, եթե քաղաքապետարանը մերժի հանրահավաք անցկացնելու հայտը: Նշենք, որ այս տարի հունվարի 19-ին տեղի ունեցած հավաքից հետո Բաքվի քաղաքային իշխանություններն ընդդիմության ոչ մի հավաք չեն արտոնել։

Հավելենք նաև, 2013 թվականին ստեղծված «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» կազմում ներառված են «Ազգային ճակատ» կուսակցությունը, մի շարք հասարակական ու ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ, մտավորականության ներկայացուցիչներ։

Էմմա Չոբանյան