Ինչո՞ւ է հեղափոխությունից հետո էլ Հ1-ի եթերը ԱՄՆ-ում վերահեռարձակվում չնչին գումարով և առանց մրցույթի

Լուրեր

28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
Բոլորը

Հանրային հեռուստաընկերության շուրջ նոր աղմուկ է հասունանում: Պատճառը «Առաջին ալիքի»՝ ԱՄՆ-ում կաբելային եղանակով  հեռարձակումն է: Հանրային հեռուստաընկերության եթերի հեռարձակումն ԱՄՆ-ում ապահովվում է «ՊանԱրմ Ինք» («Panarm Incorporated») ընկերության միջոցով: Համագործակցությունը երկու ընկերությունների միջև սկսվել է 2014 թվականից: Հանրային ՀԸ-ից Factor.am-ին փոխանցել են, որ 2014 թվականին կնքված պայմանագիրն ավարտվում է 2019 թվականի նոյեմբերին և վերակնքվում է նույն ժամանակահատվածից մինչ 2024 թվականը:

Հանրային հեռուստաընկերության եթերը ԱՄՆ-ում «ՊանԱրմ Ինք» ընկերության միջոցով հեռարձակելու որոշում կայացվել է հետհեղափոխական Հայաստանում՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր կազմի ձևավորումից հետո: Ուշագրավն այն է, որ կաբելային հեռարձակում իրականացնող ընկերության ընտրությունը մրցույթով չի կայացել:

Այս թեմայի վերաբերյալ մենք հարցազրույց էինք խնդրել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հետ, բայց նա նախընտրել է մեր հարցերին պատասխանել գրավոր: Մեզ փոխանցված պատասխանում նշված է, որ Հանրային ՀԸ-ն «ՊանԱրմ Ինք» ընկերության հետ պայմանագիրը երկարաձգել է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններով:

Հանրային ՀԸ-ից նաև նշել են հինգ հիմնավորում, թե ինչու են համագործակցությունը շարունակում նույն ընկերության հետ.

«ՊանԱրմ Ինք» ընկերությունը կատարել է վերահեռարձակման իրավունքի տրամադրման պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները,

«ՊանԱրմ Ինք» ընկերությունը հանդիսանում է ԱՄՆ տարածաշրջանի մեծագույն հայկական մեդիա ընկերությունը,

«ՊանԱրմ Ինք» ընկերությունը կարողացել է մեծացնել Առաջին ալիքի հեռարձակման գոտին, Առաջին ալիքի արտադրանքն է՛լ ավելի հասանելի է դարձել ԱՄՆ հայ հեռուստադիտողին, որի արդյունքում բարձրացել է հաղորդումների դիտողականությունը,

«ՊանԱրմ Ինք» ընկերության շնորհիվ Առաջին ալիքը Հարավային Կալիֆոռնիայում հեռարձակվել է անվճար, նախկին բաժանորդագրության փոխարեն,

«ՊանԱրմ Ինք» ընկերությունն ընդունել է պայմանագրի գնի բարձրացման, մեկ եթերային ժամվա ընթացքում գովազդի առավելագույն տևողության սահմանման, վերահեռարձակման տեխնիկական պահանջների և պայմանագրի այլ պայմանների վերանայման մասով Հանրային ՀԸ-ի բոլոր առաջարկները:

Հանրային ՀԸ գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին  Factor.am-ի ուղղած գրավոր հարցերի պատասխաններից տեղեկանում ենք, որ «ՊանԱրմ Ինք»  ընկերությունն «Առաջին ալիքի» հեռուստաարտադրանքը վերահեռարձակելու համար այս տարիների ընթացքում չնչին գումարներ է վճարել:

Այսպես․ 2014-2019 թվականների համար «ՊանԱրմ Ինք» ընկերությունը Հանրային ՀԸ-ին վճարել է ընդամենը 2 հազար 500  ԱՄՆ դոլար, մեկ տարվա կտրվածքով այն կազմել է 30 հազար ԱՄՆ դոլար, իսկ հինգ տարիների ընթացքում այդ գումարը կազմել է 150 հազար ԱՄՆ դոլար:

2019-2024 թվականների համար վերակնքված պայմանագրի շրջանակներում Հանրային ՀԸ-ի հեռուստաարտադրանքի համար վճարվող գումարը՝ մեկ ամսվա դիմաց, բարձրացել է ընդամենը  1 500 ԱՄՆ դոլարով: Մեկ տարվա կտրվածքով այդ գումարը կազմում է 48 հազար ԱՄՆ դոլար, իսկ հինգ տարվա համար՝  240 հազար ԱՄՆ դոլար կամ 115 մլն ՀՀ դրամ:

Ըստ ամերիկյան ընկերությունների մասին պաշտոնական տվյալներ տրամադրող «Քորփորեշն Վիկի» կայքում ներկայացված տեղեկության, «ՊանԱրմ Ինք» ընկերությունը գտնվում է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում:  «ՊանԱրմ Ինք» ընկերությունը իր գործունեությունը սկսել է հենց այն նույն թվականին՝ 2014-ին, երբ առաջին անգամ Հանրային ՀԸ-ի հետ համագործակցություն է սկսել: Հեռարձակող ընկերությունը, ըստ «Քորփորեշն Վիկի» կայքի, հիմադրվել է 2014 թվականի հունիսին, իսկ պայմանագիրը կնքվել է մի քանի ամիս անց՝ նոյեմբերին:

Ըստ նույն աղբյուրի՝ «ՊանԱրմ Ինք» ընկերության սեփականատերը Ստեփան Ներսիսյանն է: Նա փոխկապակցված է «Արմենիա» ՀԸ սեփականատեր Արթուր Ջանիբեկյանի հետ, որն էլ իր հերթին բավականին ջերմ հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ: Վերջինիս անվան հետ են կապվում հայկական մեդիադաշտի առաջատար կայքերն ու հեռուստաընկերությունները: Ստեփան Ներսիսյանի, Արթուր Ջանիբեկյանի և Միքայել Մինասյանի փոխկապակցված լինելու մասին Լոս Անջելեսում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ երեկ հայտարարեց նաև Ամերիկայում գործող «ARTN TV» ՀԸ հիմնադիր տնօրեն Ռոբերտ Օղլաղչյանը:

Ի դեպ, երբ 2019 թվականի փետրվարին «Պանարմենիան մեդիա գրուպը» հայտարարեց Հայաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին,  վերջինիս կազմում գտնվող «ԱԹՎ» հեռուստաընկերության 49 տոկոսի սեփականության իրավունքը փոխանցվեց ամերիկյան «ՊանԱրմ Ինք» ընկերությանը: Իսկ ահա 51 տոկոսի սեփականատեր  դարձավ  ԱՄՆ-ում հեռարձակվող «Պանարմենիան թիվի» հեռուստաընկերության ղեկավար Դավիթ Ավետիսյանը: Այս մասին տեղեկանում ենք  «Պանարմենիան մեդիա գրուպի» տարածած հաղորդագրությունից:

Տարիներ շարունակ «Պանարմենիան թիվի» հեռուստաընկերությունը վերահեռարձակել է Հանրային ՀԸ-ի լավագույն հաղորդումներն ու ֆիլմերը: Ինչպես «Առաջին ալիքից» մեզ փոխանցված պատասխանում է նշվում, «Պանարմենիան թիվի»-ով Հանրային ՀԸ-ի հեռուստաարտադրանքի հեռարձակումն իրականացվել է «ՊանԱրմ Ինք»  ընկերության միջոցով: Հ1-ի և ««ՊանԱրմ Ինք»-ի միջև 2014 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ «ՊանԱրմ Ինք»-ը ամսական 500, իսկ տարեկան 6000 ԱՄՆ դոլարի դիմաց  ձեռք է բերել Հանրային հեռուստաընկերության որոշակի հաղորդումների մեկանգամյա ցուցադրման լիցենզիա: Երկու ընկերությունների բանակցությունների արդյունքում որոշվել է լիցենզիայի պայմանագիրը չերկարացնել և համագործակցությունը շարունակել բացառապես Առաջին ալիքի վերահեռարձակման իրավունքի տրամադրման շրջանակներում:

 

Factor.am-ը մեկ ամիս շարունակ փորձել է կապ հաստատել նաև Արթուր Ջանիբեկյանի և Ստեփան Ներսիսյանի հետ: Արթուր Ջանիբեկյանի հեռախոսահամարին պատասխանող աշխատակցուհին մեզ  պարբերաբար փոխանցում էր, որ պարոն Ջանիբեկյանը գործնական հանդիպման է, իսկ պարոն Ներսիսյանի հետ ընդհանրապես հնարավոր չեղավ կապ հաստատել:

 

Նարեկ Կիրակոսյան