Ես ներողություն եմ խնդրում ձեզանից, որ ձեր հարցը մինչև հիմա լուծված չէ․ Նիկոլ Փաշինյանը՝ զոհված զինվորների մայրերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեց կառավարության առջև առավոտից բողոքի ակցիա իրականացնող` զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ․ «Երբ ես 2018 թվականին դարձա վարչապետ, Հայաստանի զինծառայողների պաշտպանության հիմնադրամը վճարում էր 2017 թվականի հունվարի 1-ից հետո մարտական հերթապահության ժամանակ զոհված զինծառայողների համար։ Առաջին որոշումներից մեկը, որ մենք կայացրինք, այդ հիմնադրամի գործունեության ժամկետը 3 տարով հետ տարանք, 2014 թվականից սկսած դեպքերի համար սկսվեց վճարվել։ Այս որոշումը անցյալ տարվա օգոստոսին կայացրինք, և երբ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում էի, սևազգեստ մայրերը մոտեցան, ասացին, որ խորապես վիրավորված են, ինձ ասացին՝ դուք մեզ վիրավորել եք, ասում են՝ «1000 դրամի» հիմնադրամը 3 տարով հետ եք տարել, բայց մեր երեխաները զոհվել են 2011 թվականին։ Ես ասացի՝ շատ հարգելի մայրեր, ձեր բոլորիդ առաջ խոնարհվում եմ, բայց այդ որոշման մեջ ոչ թե վիրավորանք պետք է տեսնեք, այլ քաջալերվեք, որ կառավարությունը այդպիսի քայլ է արել և այդ ուղղությամբ է գնում»,- դիմելով զոհվածների հարազատներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ իրենց խնդիրը մինչև իննսունականներ հետ գնալն ու փոխհատուցում տրամադրելն է լինելու․ «Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ մեր խնդիրն է, որ հիմնադրամը պետք է հետ գնա մինչև 1990–ականներ, բայց դրա համար պետք է աշխատեղերը գրանցվեն, և մարդիկ արձագանքել են, այս տարի 65 հազարից ավելի նոր գրանցված աշխատատեղեր ունենք։ 1000 դրամի հիմնադրամների վճարումներն էլ ավելանում են»։

Գործադիրի ղեկավարն ասաց՝ ամաչում է, որ դեռ այս հարցը լուծված չէ․ «Ես՝ որպես վարչապետ, ամաչում եմ, որ մենք այստեղ այսպիսի հարց ենք քննարկում, որովհետև այս հարցը պետք է վաղուց լուծված լիներ։ Ես ներողություն եմ խնդրում, որ այս հարցը լուծված չէ, բայց մենք 1 տարվա մեջ 9 տարվա հարց ենք լուծել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան