Վանեցյանի և Օսիպյանի հեռացումը. ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

«Թավշյա հեղափոխության թավշյա շրջանն ավարտվել է, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է միանձնյա կառավարման՝ այդ ճանապարհին վերացնելով խոչընդոտները և դիմադրության օջախները»,- կարծում է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր պաշտոնանկ է արվել ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, երկու օր առաջ աշխատանքից ազատվել էր նաև Արթուր Վանեցյանը։ Հատկանշական մի փաստ. ԱԱԾ նախկին տնօրենի և նախկին ոստիկանապետի պաշտոնանկությանը համընթաց՝ Ազգային ժողովն օրերս ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական։ Այսուհետ պարտադիր չէ, որ ուժային կառույցները ղեկավարեն կադրային սպաներ, բավարար է, որ նրանք համապատասխանեն պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներին։

Լարիսա Ալավերդյանը սա հետևյալ կերպ է մեկնաբանում. «Իշխանությունը չի ուզում թաքցնել, որ իրեն պետք են ոչ թե պրոֆեսիոնալները, այլ լսողները։ Պրոֆեսիոնալներն այդպես հլու-հնազանդ չեն լսում հեղափոխականներին, և ավելի լավ է ունենալ ամբողջովին հեղհեղուկ վիճակում գտնվող, գաղափարապես և պրակտիկ կյանքում դեռ չձևավորված մարդկանց, որոնք որպես ընծա կընդունեն այդ նշանակումը և պարտավորված կլինեն արդարացնել ամեն ինչ»։

Չի բացառվում, որ ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվեն պրոֆեսիոնալ կադրային սպաներ, բայց, ըստ տիկին Ալավերդյանի, նրանք արդեն գիտեն, որ պետք է լինեն հնազանդ վարչապետին և աչքի առաջ ունեն հեռացած Օսիպյանին և Վանեցյանին:

«Մանր քայլերով խոստացված ժողովրդավարությունից կանցնեն իրականում միանձնյա կառավարման և կհասնեն ինչ-որ բանի։ Միջազգային փորձագետները, քաղաքագետները երրորդ նախագահի կառավարումը բնութագրում էին որպես փափուկ ավտորիտարիզմ։ Քանի որ այդ մոդելը ցույց է տվել, թե ինչքան շուտ կարելի է զրկվել իշխանությունից, նոր իշխանությունները որոշել են կոշտ մեթոդների անցնել։ Նա ուզում է բերել իրեն ենթարկվող, իր հետ չվիճաբանող ինչ-որ մեկին։ Այդ առումով վտանգ կա Մհեր Գրիգորյանի հանդեպ, որը Կառավարության նիստին վիճեց, ապա, ի զարմանս ինձ, կողմ քվեարկեց բանկային օրենքի նախագծին»,- ասաց տիկին Ալավերդյանը։

ԱԱԾ տնօրենի կամ ոստիկանապետի պաշտոնում նշանակվի կադրային սպա, թե քաղաքական դեմք՝ միևնույն է, հեշտ է լինելու նրանց կառավարել, եթե իշխանությունն ունի այդ ցանկությունը։ Ըստ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի՝ շատ ավելի կարևոր կլիներ, եթե այդ կառույցների ենթակայությունը փոխվեր, նրանք լինեին ոչ թե վարչապետին ենթակա, այլ վերահսկելի լինեին խորհրդարանի կողմից:

«Վերահսկողությունը և հաշվետվողականությունն ամենակարևոր էլեմենտներն են, որոնք պիտի ունենանք պառլամենտական երկրում։ Ուժային կառույցները… այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հերիք չի՝ նշանակում է վարչապետը, և շատ հարցերում պառլամենտն անգամ զրկված է հարց տալուց, բաց ինֆորմացիա ստանալուց, այս իրավիճակում մենք շատ կշահենք, եթե ենթակա լինեին այդ կառույցները պառլամենտին և ո՛չ վարչապետին»,- նշեց Նինա Կարապետյանցը։

Գնահատելով ԱԱԾ-ի գործունեությունը Արթուր Վանեցյանի 16-ամսյա պաշտոնավարման ընթացքում՝ իրավապաշտպանն ասում է՝ գերլիազորություններ էին տրվել այդ կառույցին, հաճախ՝ չհիմնավորված։ ԱԱԾ-ն զբաղվում էր մանր-մունր գործերով՝ թերանալով կարևոր գործերում. «Իրենց մեղքով է, որ մենք մինչև հիմա չունենք դատապարտված շատ ու շատ նախկին պաշտոնյաներ, որովհետև իրենց կապն այնքան մեծ է եղել, որ անհնար էր սպասել, որ իրենց հետ աշխատած ԱԱԾ տնօրենն ինչ-որ գործողություններ կաներ։ Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում, որ ԱԱԾ-ից թղթեր են կորչում, ինչ է նշանակում, որ քեզ գաղտնալսում են»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վստահ է՝ Վանեցյանն ու Օսիպյանը վատ աշխատանքի համար չէ, որ պաշտոնանկ են արվել։ ԱԱԾ արդեն նախկին տնօրենին մեծ լիազորություններ էին տրվել, այդուհանդերձ, ըստ Ալեքսանյանի, Վանեցյանը շահել էր հանրության համակրանքը, պատշաճ էր աշխատում և բաց էր մամուլի առաջ։ Ալեքսանյանը, որ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ է, դրական է գնահատում նաև Օսիպյանի աշխատանքը։

«Երբ Վալերի Օսիպյանին նշանակում էին այդ պաշտոնին, ես քննադատում էի և շատ բացասական էի տրամադրված, բայց հիմա ես փոխել եմ իմ կարծիքը՝ տեսնելով, որ նա ձգտում է փոխել Ոստիկանությունը, թեև կան թերություններ։ Գուցե կկարողանա՞ր ավելին անել, ես չգիտեմ։ Շրջանառվում էր մամուլում, որ Ամուլսարի ճանապարհները պետք է բացել, վարչապետն այդպես է ասել, և Օսիպյանն ընդդիմացել է բռնի ուժով ճանապարհները բացելու տեսակետին: Դրա համա՞ր են առաջացել այս տարաձայնությունները, չեմ կարող ասել, բայց եթե այդպես է, չարժեր աշխատանքից հանել Օսիպյանին, որը դեմ է բռնությանը»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ Վալերի Օսիպյանը փորձում էր վերականգնել Ոստիկանության հեղինակությունը, ինչն իսպառ կորսվել էր նախկինում։ Կառուցվածքային փոփոխություններից զատ, ըստ իրավապաշտպանի, գնահատելի է Օսիպյանի ղեկավարած Ոստիկանության աշխատանքը համապետական ընտրությունների ժամանակ. «Ոստիկանությունը բարձր մակարդակով անցկացրեց ընտրությունները և նախապես պատրաստվել էր, ուներ շատ լավ տեղեկություններ, թե որտեղ ինչ է կատարվում։ Երբ ընտրությունները տեղի ունեցան, մենք տեսանք՝ դրանք անցան բարձր մակարդակով, և պետք էր հաշվի առնել»։

Իրավապաշտպանները նաև պահանջ են դնում իշխանության առաջ՝ բացատրել, թե ինչով է պայմանավորված ուժայինների ղեկավարների պաշտոնանկությունները։ Նկատենք, որ չնայած հասարակական պահանջին և լայն քննարկումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի շտապում հանրությանը բացատրություններ տալ կայացվող որոշումների կապակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան