Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Լուրեր

17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկնարկել է «Սննդի անվտանգության եւ կենդանիների առողջության ռիսկի գնահատման եւ կառավարման կարողությունների հզորացում» երկամյա ծրագիրը, որը կյանքի է կոչվել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի եւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ակտիվ համագործակցության արդյունքում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ պետի խորհրդական Էլվիրա Միրզոյանը նշել է, որ ծրագիրն ուղղված է անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ռիսկերի գնահատման ու կառավարման կարողությունների հզորացմանը: Այն ունի նաեւ սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորմանը վերաբերող բաղադրիչ:

ՊԳԿ փորձագետ Միրզեթ Սաբիրովիչը ՍԱՏՄ դահլիճում հավաքված անասնաբուժության եւ կենդանիների առողջության ոլորտի պատասխանատուներին եւ այլ շահագրգիր անձանց ներկայացրել է անասնաբուժության եւ կենդանիների առողջության ոլորտի ռիսկերի վերլուծությանը վերաբերող միջազգային փորձը: Նա կարեւորել է սեմինարների միջոցով նախատեսվող մասնագիտացված ստորաբաժանումների կրթումը եւ վստահեցրել, որ ծրագրի վերջնարդյունքում կձեւավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ: