ԱԺ կանոնակարգն ուշադիր կարդացե՛ք, որ անպատեհ հարցեր չտաք․ Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Աշոտյանին

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվում է ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության՝ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Ընդդիմադիր դաշինքն առաջարկում է հանձնաժողովը ստեղծել, որն էլ կքննարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության օգուտները և վնասները:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, հարցի հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանին խնդրեց բացատրել, թե ինչով ընդդիմադիր խմբակցությանը չի բավարարում իր ղեկավարած հանձնաժողովը, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն են տեսնում: «Ինչո՞վ ձեր խմբակցությանը չի բավարում մշտական հանձնաժողովի ձևաչափը, կարծում եք ի՞նչ լիազորություն ունի ժամանակավոր հանձնաժողովը, որ չունի մշտական հանձնաժողովը»,- հետաքրքրվեց Աշոտյանը:

Փաշինյանն արձագանեց. «Օրինակ, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովը հարցը քննարկում է մեկ-երկու ժամ, ժամանակավոր հանձնաժողովը՝ կզբաղվի բացառապես էդ հարցով, ունի երկամսյա ժամկետ, անհրաժեշտության դեպքում կարող է այդ ժամեկտն ավելացնել, կարող է հրավիրել Սերժ Սարգսյանին և պարզաբանումներ պահանջել սեպտեմբերի 3-ի գիշերվա մասին: Կարդացե՛ք ԱԺ կանոնակարգն ուշադիր, որ անպատեհ հարցեր չտաք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան