Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ ցավոտ անակնկալներ չեն լինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հայտնի չէ որևէ տարաձայնություն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի  միջև: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  նախարարը՝ միաժամանակ հրաժարվելով մեկնաբանել Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը:

«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենն իմ ընկերն է, իմ գործընկերն է, և ես բոլոր մեկնաբանությունները կթողնեմ իրեն»,- ասաց Տոնոյանը։

Պաշտպանության նախարարությունում պաշտոնանկությունների հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Դավիթ Տոնոյանը վստահեցրեց, որ բանակում պաշտոնանկություններ չեն սպասվում։

Հարցին՝ արդյո՞ք Պաշտպանության նախարարությունը չունի մտավախություն, որ ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ցավոտ անակնկալներ կլինեն, Տոնոյանը պատասխանեց. «Ցավոտ անակնկալներ չեն լինի։ Ինձ բավարարում է հանձնաժողովի աշխատանքը։ Մենք հանձնաժողովի աշխատանքը հագեցնում ենք տեղեկություններով։ Աշխատանքը բավարար է, քանի որ կարծում եմ՝ այն տեղեկությունները, որ ստանում են իրենք, բավարար են լինելու եզրակացություն անելու համար»,- ասաց Տոնոյանը՝ չբացառելով, որ գուցե այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հարուցվեն քրեական գործեր: