«Իսլամական պետություն» ահաբեկիչները Թուրքիային սպառնում են տեռորիստական ակտերով

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

«Իսլամական պետություն» (ԻՊ – DEAŞ) ահաբեկչական խմբավորումը հայտարարել է մոտ ժամանակներս Թուրքիայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մասին. գրում է ermenihaber-ը:

Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ «ԻՊ»-ի աջակիցները Twitter-ում հրապարակել են Թուրքիայի տարբեր նահանգներում արված լուսանկարներ, որոնցում DEAŞ-ի զինյալները ցուցադրում են իրենց զենքներն ու ինքնաշեն ռումբերը։ Իսկ լուսանկարները մակագրվել են «Շատ շուտով» գրությամբ։

Հրապարակվել է նաև շուրջ 30 րոպե տևողությամբ ձայնագրություն, որը, ըստ պնդումների, պատկանում է DEAŞ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին: Վերջինս հայտնում է աշխարհի մի շարք վայրերում, այդ թվում՝ Թուրքիայում սպասվող ահաբեկչությունների մասին։ Մասնավորապես սպառնալիքներ են հնչեցվել Թուրքիայի Անկարա, Շանլըուրֆա և Մարդին նահանգների վերաբերյալ։

Նաև նշվում է, որ այդ խմբավորումն ամեն ինչ կանի՝ բանտերում պահվող DEAŞ–ականներին ազատելու համար։ Ենթադրյալ ահաբեկչական գործողությունների ժամանակացույցի մասին ոչինչ հայտնի չէ։ Եթե ձայնագրության մեջ խոսողն իսկապես Բաղդադին է, ապա սա նրա առաջին հրապարակային ելույթն է ապրիլից հետո։ Ապրիլին Բաղդադին 5 տարվա դադարից հետո քարոզչական տեսանյոււթ էր հրապարակել։