Անշարժ գույքի մասին օրենքի նախագիծն առաջացնում է անկանխատեսելի ռիսկեր. Հանրային խորհրդի հանձնաժողով

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» խնդրահարույց օրինագիծը և դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության զարգացման և հանրային կյանքի սոցիալական խնդիրների վրա:

Այս մասին հայտնում են հանրային խորհրդից։

«Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Քննարկմանը մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանը, տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, հանձնաժողովի նախագահության անդամներ և փորձագետներ։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը ներկայացրել է օրենքի ընդունման նախապատմությունը, հիմնավորումները, անդրադարձել հասարակության ու մասնագիտական շրջանակներում առկա մտահոգություններին։

Արայիկ Սահակյանը նշել է, որ նախագիծը շատ դեպքերում հանրության և մասնագիտական շրջանակներում ընկալվում է իբրև գույքահարկ, մինչդեռ այն ոչ թե գույքահարկը հաշվելուն է վերաբերում, այլև անշարժ գույքի կադաստրային արժեքին։ Կարդացեք նաև Հանրային խորհուրդն իրավասու է և շատ հաճախ կարող է հայտնել կարծիքներ, որոնք չեն համընկնում իշխանության կարծիքների հետ. Վազգեն Մանուկյան «Փրկենք Քարահունջը» նախաձեռնության առաջարկով քննարկվել է «Զորաց քարեր բնակատեղի» (Քարահունջ) մշակութային արգելեցում տեղի ունեցած պեղումների հետևանքով ստեղծված իրավիճակը Գագիկ Եգանյանը հայտնել է, որ Ֆիլիպինների քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրից ազատելու վերաբերյալ առաջարկը Հանրային խորհուրդը կներկայացնի նաև ՀՀ կառավարություն Սահակյանի խոսքով, այսօր գործող կադաստրային արժեքները հնացած են և չեն համապատասխանում իրական շուկայական արժեքներին, և օրինագծի նպատակն է կադաստրային արժեքները իրական, շուկայականին մոտարկված արժեքին համապատասխանեցնելը։

Միաժամանակ, ենթադրվում է բարձր արժեք ունեցող գույքի կադաստրային արժեքի էական, շուկայական արժեքին համահունչ բարձրացում։ Նաև նշվել է, որ օրենքի ընդունումից հետո կամրագրվեն հողի և շինության բազային արժեքները, կսահմանվեն հարկման բազայի նոր չհարկվող շեմը և այն միջակայքերը, որոնց նկատմամբ կիրառվելու են դրույքաչափերը և այլն։

Հանձնաժողովի անդամներն ու փորձագետները մի շարք հարցեր են ուղղել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալին՝ կապված գույքի արժեքը սահմանող չափորոշիչների, չօգտագործվող արտադրական տարածքների հետագա ճակատագրի, դրանց վերագործարկման հնարավորությունների և առհասարակ, օրինագծի հետևանքով առաջացող հնարավոր տնտեսական, սոցիալական ռիսկերի և այլ խնդիրների վերաբերյալ։ Ներկաներից շատերը կարծիք են հայտնել, որ նախագիծը ոլորտում առկա համընդհանուր խնդիրների բաղկացուցիչ մի մասն է, որը, սակայն, ամբողջությամբ չի լուծում այդ խնդիրները, փոխարենը առաջացնում է անկանխատեսելի ռիսկեր։

Առաջարկ է հնչել, որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի միայն այն դեպքում, երբ դրա հետ փոխկապակցված այլ օրենքներում ևս փոփոխություններ կատարվեն։ Քննարկման մասնակիցների կարծիքով, մինչ օրենքի նախագծի վերջնական ընդունումը պետք է խնդրահարույց բոլոր հարցերի վերաբերյալ կատարել համակողմանի վերլուծություններ, այդ թվում և օրենքի ազդեցության գնահատականը պարզելու նպատակով, ինչպես նաև լրացուցիչ հանրային քննարկումներ կազմակերպել։ Որոշվել է քննարկման արդյունքների հիման վրա հանձնաժողովի կողմից առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարություն»,-ասված է ՀԽ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։