Ռոբերտ Քոչարյանը շարունակում է համոզված մնալ, որ ինքն անմեղ է և արդարացվելու է․ Արամ Օրբելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
Բոլորը

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ մնալու դեպքում կխոչընդոտի գործի քննությանը․ «Բազմաթիվ ապացույցներ կան այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող իրադարձությունների ժամանակ և հետո միջոցներ են ձեռնարկվել կատարվող գործողությունները քողարկելու, դրանց իրական բնույթը խեղաթյուրելու ուղղությամբ։ Բանակի ներգրավման փաստը քողարկելու համար զինվորական համազգեստների տարբերանշանները հանվել և փոխվել են, իրադարձություններին ներգրավված քաղաքացիական անձանց բաժանվել են զինվորական հագուստներ՝ քողարկելու համար նրանց իրական մասնակցությունը։ Առկա են ապացույցներ այն մասին, որ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ ջանքեր են գործադրել բանակի ներգրավման փաստը ներքաղաքական իրադարձություններին քողարկելու ուղղությամբ։ Սրանք բավարար են կանխատեսական հետևություններ անելու համար»։

Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ըստ իրեն՝ գործի քննությանը խոչընդոտելու հիմքեր չկան․ «Ռոբերտ Քոչարյանը շարունակում է համոզված մնալ, որ ինքն անմեղ է և դատավարության արդյունքում արդարացվելու է։ Հակառակը հիմնավորող որևէ փաստարկ չկա։ Պարոն Քոչարյանը որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում։ Դավիթ Սանասարյանը չի գտնվում կալանքի տակ, թեև մեղադրվում է խոշոր չարաշահման գործով, նա փաստացի ղեկավարում է ՊՎԾ-ն, և եթե դատարանն ու Դատախազությունը գտել են, որ կալանքի հիմքեր չկան, ապա պարոն Քոչարյանի դեպքում ևս կալանքի հիմքեր չկան, կստացվի՝ նույնական հանգամանքներում տարբերակված մոտեցում է դրսևորվում։ Չի քննարկվում պարոն Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու հարցը, դա լինելու է դատաքննության փուլում։ Հիմա քննարկվում է պարզ հարց՝ պարոն Քոչարյանը ազատության մեջ կարո՞ղ է խոչընդոտել, թե՝ ոչ, իմ համոզմամբ՝ ոչ։ Խնդրում եմ միջնորդությունը բավարարել և փոխել պարոն Քոչարյանի խափանման միջոցը»,- նշեց Օրբելյանը:

«Գրավը չի կարող չեզոքացնել այն ռիսկերը, որոնք կարող են առկա լինել խափանման միջոցի փոփոխությունից հետո։ Այս միջոցը չի կարող արդյունավետ չեզոքացնել առկա ռիսկերը»,- ասաց փաստաբանը:

Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ քննարկման ենթակա է նաև կյանքի իրավունքի խախտման փաստը և դատաքննության փուլում դրան անդրադարձ է լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան