Մեզ քննադատում է ոստիկանապետ, որը մանկապարտեզ է սեփականաշնորհել. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դժգոհ է երեկ առաջին ընթերցմամբ խորհրդարանի կողմից ընդունված ԱԱԾ-ի և Ոստիկանության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԼՀԿ-ի ներկայացրած նախագծին առնչվող լրատվամիջոցների լուսաբանումից:

«Մամուլը լուսաբանել է հետևյալ կերպ, որ «Լուսավոր Հայաստանը» բերել է մի նախագիծ, ըստ որի՝ ով ուզի, կրկնում եմ՝ ով ուզի՝ կարող է դառնալ ԱԱԾ պետ: Մինչդեռ, ըստ նախագծի, ԱԱԾ պետ և Ոստիկանության ղեկավար կարող է նշանակվել պատգամավորի չափանիշներին համապատասխան անձը»,- ասաց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարն ասում է՝ սա ակնհայտ հակաքարոզչություն է, տեղեկատվությունն աղավաղելու փորձ:

«Ես տեսա, որ նաև ինչ-որ նախկին ոստիկանների, մարդկանց էին մամուլում հարցեր տվել: Ինչ-որ մարդ էր մեզ քննադատում, որը, ասենք, Ոստիկանության մանկապարտեզը սեփականաշնորհել, շենք է կառուցել՝ նախկին ոստիկանապետը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: