Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Հասարակություն
17.09.2019 | 12:49Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քիչ անց կհրապարակի Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը։
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 12-ին կայացած դատական նիստից հետո հայտարարվեց, որ խորհրդակցական սենյակում կայացված որոշումը կհրապարակվի այսօր: