Մարդու իրավունքներին վերաբերող նոր հոդվածներ՝ հայալեզու Վիքիպեդիայում. մեկնարկել է «Հոդված 3» փառատոնը

Լուրեր

03.02.2026 | 23:21
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում
03.02.2026 | 23:05
Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի. Դատախազություն
03.02.2026 | 22:51
ՄԻՊ-ը և ԵԽ հանձնակատարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցեր
03.02.2026 | 22:39
Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցցանցեր
03.02.2026 | 22:25
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.02.2026 | 22:11
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբի է մեկնել Աննա Հակոբյանի հետ
03.02.2026 | 22:02
Հազար դոլար՝ զոհված 2 եղբոր գերեզմանը սարքելու համար․ խարդախության հոդվածով տղամարդը դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 21:49
Հայաստան–Հնդկաստան ռազմաքաղաքական օրակարգը՝ ԱԳ փոխնախարարի և Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետի հանդիպմանը
03.02.2026 | 21:36
Բաքուն և Լոնդոնն ամրապնդում են պաշտպանական գործընկերությունը
03.02.2026 | 21:22
Հայաստանում շտապօգնության բժիշկները մոտոցիկլով կմեկնեն կանչի․ ԱՆ նոր նախաձեռնությունը
03.02.2026 | 21:08
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև
03.02.2026 | 21:00
Վենսի այցով՝ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ-ի հետ գործակցությանը․ դրական անակնկալներ են լինելու․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:43
Լեհաստանի ՊՆ աշխատակից է ձերբակալվել ՌԴ-ի և Բելառուսի հետախուզության համար աշխատելու կասկածանքով
03.02.2026 | 20:30
Թուրքիան կորցրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, քանի որ գիտի՝ կստանա, ինչ ուզում է․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:22
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել
Բոլորը

«Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնի շրջանակում՝ միջոցառումների երրորդ օրը, կամավորները հարստացրին հայերեն Վիքիպեդիայի հոդվածների պաշարը։ «Խմբագրաթոն» կոչվող միջոցառման ընթացքում փառատոնի կամավորները, խորհրդատու-մասնագետների օգնությամբ, պատրաստել, խմբագրել ու հրապարակել են մարդու իրավունքների վերաբերյալ 16 հոդվածներ։

Փառատոնը նախաձեռնած «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանի խոսքով՝ մարդու իրավունքների վերաբերյալ հոդվածների թիվը հայերեն Վիքիպեդիայում բավական քիչ է, այդ պատճառով որոշել են նաև նմանատիպ միջոցառում անցկացնել:

Երեխաների, աշխատանքի, պացիենտի և մի շարք այլ իրավունքների մասին պատմող հոդվածների պատրաստման աշխատանքներըհետաքրքրել են ինչպես կամավորներին, այնպես էլ նրանց օգնող մասնագետներին։ Կամավորներից մի քանիսը նույնիսկ առաջարկ են ստացել՝ շարունակել իրենց գործունեությունը։

ԵՊՀ ուսանողուհի Սյուզի Գրիգորյանի հոդվածը նվիրված էր երեխաների իրավունքներին: Նշում է, որ սեղմ ժամկետներում մենթոր Աիդա Մուրադյանի հետ կարողացել են համապարփակ ներկայացնել երեխաների իրավունքները։

«Միջոցառումը մեծ փորձ տվեց ինչպես լավ հոդված պատրաստելու, այնպես էլ մենթորի հետ աշխատելու տեսանկյունից, լավ հմտություններ ստացա, լավ ընկերներ ձեռք բերեցի: Ցանկություն ունեմ հետագայում ավելի շատ հոդվածներ տեղադրել Վիքիպեդիայում։ Շատ էի օգտվում այս առցանց հանրագիտարանից, և երբ հարկավոր թեմաներով հոդվածներ չէի գտնում, շատ էի նեղվում, սակայն հիմա արդեն ինքս կարող եմ գրել ու ավելացնել դրանք»,- ասում է Գրիգորյանը՝ հավելելով, որ համագործակցության արդյունքում Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակից գործունեությունը շարունակելու առաջարկ է ստացել։

Ծրագրի արդյունքում իր նախընտրած ոլորտում գործունեությունը շարունակելու առաջարկ է ստացել նաև գենդերային թեմայով հոդվածի հեղինակ Մելանյա Հովհաննիսյանը։ Մելանյայի մենթորը՝ ԵՊՀ գենդերային հետազոտությունների կենտրոնից Սիրան Հովհաննիսյանը, դրական գնահատելով կամավորի աշխատանքը՝ առաջարկել է պրակտիկա անցնել իրենց կենտրոնում։

«Մելանյայի հետ որոշեցինք շարունակել աշխատանքը, և արդեն հոկտեմբերից նա ԵՊՀ գենդերային հետազոտությունների կենտրոնում կսկսի պրակտիկան, որը կներառի տարբեր աշխատանքներ: Առհասարակ, շատ կարևոր միջոցառում էր, որը թույլ տվեց առավել համապարփակ ներկայացնել մեզ վստահված թեման, ինչպես նաև նոր հմտություններ տվեց»,- նշում է Սիրան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 14-20-ին, Երևանում և Վանաձորում՝ «Ես էլ եմ այստեղ» խորագրով, և նվիրված է ատելության խոսքի կանխարգելմանը։ Հանրային, մշակութային միջոցառումների միջոցով մարդու իրավունքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու, նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակի նպատակ ունեցող փառատոնի շրջանակում այս տարի տեղի կունենան թատերական ներկայացումներ, մարդու իրավունքների շուրջ զրույցներ, Վիքիպեդիա Խմբագրաթոն, սթրիթ-արթ, վազքի մարաթոն, տոնական համերգ։

Սեպտեմբերի 17-ից փառատոնը կշարունակվի Վանաձորում։ Այստեղ միջոցառումների մեկնարկը կտրվի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացմամբ։ Արդեն հաջորդ օրը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի և գրող, հրապարակախոս Արմեն Հայաստանցու հետ կքննարկվեն մարդու իրավունքները հայ գրականությունում, մասնավորապես՝ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում, սեպտեմբերի 19-ին էլ ինտերակտիվ թատերական բեմադրություն կներկայացվի ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում։

Փառատոնի փակումը սեպտեմբերի 20-ին է՝ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում նախանշված «Ռոքը հանուն իրավունքների» բացօթյա համերգով, որի ժամանակ նույն բեմում հանդես կգան հայտնի ու սիրված «Լավ էլի» և «Բամբիռ ռոք» խմբերը։

Նշենք, որ 2018 թվականին փառատոնը տեղի է ունեցել Երևան և Գավառ քաղաքներում՝ «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագրով: