Գյումրին պատրաստվում է Անկախության տոնին. հյուրանոցներում ազատ տեղեր չեն մնացել, աննախադեպ թվով հյուրեր են սպասվում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին  համապետական միջոցառումների էպիկենտրոնը կլինի Գյումրին: Այս մասին դեռ մայիսին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Օգոստոսի 25-ին՝ Գյումրիի օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում վերահաստատեց, որ անկախության տոնի գլխավոր միջոցառումներն անցկացվելու են Գյումրիում: Եվ ընդհանրապես, այսուհետ Հայաստանի Անկախության տոնի առիթով գլխավոր միջոցառումներն անցկացվելու  են մարզերում։

Այս օրերին Գյումրիում ակտիվ նախապատրաստական եռուզեռ է։ Ակտիվորեն ընթանում են փողոցաշինական աշխատանքները, զուգահեռաբար քաղաքի տարբեր հատվածներում փակցվում են Անկախության օրվան նվիրված տոնական պաստառները։ Ի դեպ՝ տոնական պաստառներն այնքան էլ գյումրեցիների սրտով չեն։ Նրանք դժգոհում են պաստառների դիզայնից ու անընթեռնելիությունից: Ամեն դեպքում, գյումրեցիները հույս ունեն, որ պաստառները չեն խամրեցնի սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումները:

Կառավարությունից տեղեկանում ենք, որ տոնական միջոցառումների մեկնարկը տրվելու է Գյումրու կենտրոնական զբոսայգուց։ Այստեղ մինչև ժամը 23։00-ն առանձին տաղավարներով կգործեն նաև Երևանում հայտնի բարերի ու սրճարանների փոքր տարբերակները:

Քաղաքի տարբեր հատվածներում կլինեն յոթ երաժշտական հարթակներ՝ էլեկտրոնային, փոփ, ռոք, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար: Գյումրեցի  հայտնի արհեստավորների ու արվեստագետների աշխատանքները կցուցադրվեն Շահումյան փողոցում, իսկ Հայաստանի մարզերն առանձին տաղավարներով կներկայանան Ռուսթավելի փողոցում։

«Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա գյումրեցի կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, իսկ «Ասլամազյան քույրերի» պատկերասրահում՝ ՀՀ անկախությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

Տոնական օրը կամփոփվի գալա-համերգով, որը կմեկնարկի ժամը 19։00-ից, Գյումրու Վարդանանց հրապարակում։ Համերգին ելույթ կունենան հայ և արտասահմանցի արտիստներ, մասնավորապես, էլեկտրոնային երաշտության ժանրում հայտնի Dole & Kom գերմանական խումբը, ինչպես նաև գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին իրենց կատարումներով կուրախացնի ինդի փոփ ժանրում հանդես եկող, Գրեմմի մրցանակի առաջադրված ամերիկյան Capital Cities խումբը, որն աշխարհին հայտնի է «Safe and Sound» մեգահիթով։

«Գուկաս Գյումրի» հեշթեգը բոլորին հրավիրում է Գյումրի՝ համապետական մեծ տոնին մասնակցելու: Քաղաքը սպասում է աննախադեպ թվով հյուրերի, նախնական տվյալներով՝ 15-20.000 մարդ: Գիշերակացի խնդիրները լուծված են։ Ընդհանուր առմամբ, քաղաքում կա 1710 գիշերակացի տեղ, որից 1118-ը՝ հյուրանոցներում ու հյուրատներում, 592-ը՝ գյումրեցիների հյուրընկալ տներում։

Factor.am-ը տվյալներով՝ այս պահին Գյումրիի հյուրանոցներում սեպտեմբերի 20-22-ի համար ազատ տեղեր չկան, համարներ ամրագրել այլևս հնարավոր չէ։

Էմմա Չոբանյան