Արթուր Վանեցյանը շարունակում է զբաղեցնել ՀՖՖ նախագահի պաշտոնը. խոսնակ
Արթուր Վանեցյանը շարունակում է զբաղեցնել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՖՖ խոսնակ Զոհրապ Եգանյանը:
«Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում չի ներկայացրել»,- ասաց Եգանյանը:
Հիշեցնենք, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շուտով կհեռանա պաշտոնից, ինչից կարճ ժամանակ անց նախագահ Արմեն Սարգսյանը համապատասխան հրամանագիր ստորագրեց: Մինչ այդ, Վանեցյանը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ՝ ներկայացնելով պաշտոնից հեռանալու պատճառները:
Աղավնի Սուքիասյան