Նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Ճանաչողական այցի շրջանակում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը կայցելի մի շարք տեսարժան վայրեր և մշակութային հաստատություններ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան, կծանոթանա մեր ժողովրդի պատմամշակութային ժառանգությանը։ Կքննարկվի նաև հանրահայտ Ալ-Սաբահ հավաքածուի նմուշները Երևանում ցուցադրելու հնարավորությունը։

Ալ-Սաբահ հավաքածուն ներառում է արվեստի արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ եզակի ձեռագրեր, գորգեր, թանկարժեք զարդեր, կերամիկական և մետաղական, փայտից ու ապակուց պատրաստված աշխատանքներ: Հավաքածուի ավելի քան 30 հազար նմուշները ներկայացնում են տարբեր երկրների մշակույթն ու արվեստը և աշխարհագրական ու ժամանակագրական տարբեր շրջանների են պատկանում։

Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և ԱՄՆ-ի համալսարաններում ու մշակութային ինստիտուտներում պարբերաբար հանդես է գալիս դասախոսություններով՝ նվիրված իսլամական մշակույթին և արվեստին: Նա ակտիվորեն ներգրավված է ճարտարապետական կոթողների պահպանության գործում, մասնավորապես, աշխատանքներ է իրականացնում Բահրեյնի, Սիրիայի և Եգիպտոսի պատմական շինությունները պահպանելու և վերականգնելու ուղղությամբ:

Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանը (DAI) հիմնադրվել է շեյխ Նասեր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Սաբահի և նրա տիկնոջ՝ շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի հավաքածուի հիման վրա ։ DAI- ի հիմնական գործառույցներից են դասախոսությունների, համերգաշարերի, ֆորումների, ցուցադրությունների, թրեյնինգների կազմակերպումը, հետազոտությունների իրականացումը, գրքերի հրատարակումը: DAI-ն ունի նաև երկու գրադարան, որոնցից մեկում ներկայացված է իսլամական արվեստի ու մշակույթի մասին գրքերի հարուստ հավաքածուն, իսկ մյուսում պահվում են հազվագյուտ գրքեր: Ընդ որում, այդ հավաքածուի գրքերն այժմ թվայնացվում են՝ հասանելի դառնալով գիտնականների ու հետաքրքրված անձանց ավելի լայն շրջանակի համար»,- ասված է հաղորդագրությունում: