Մեր ժառանգությունը չի ճանաչում ժամանակային սահմաններ. Զոհրաբ Մնացականյան

Լուրեր

06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Հայ ժողովրդի ժառանգությունն իրականում ժամանակից վեր է, այն չի ճանաչում ժամանակային սահմաններ, այն ազգային է, համամարդկային, ժամանակակից և միաժամանակ ունի խորը արմատներ: Սեպտեմբերի 13-ին Գեղարդ վանական համալիրում ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո տեղի ունեցավ «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին այս մասին իր խոսքում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ողջունելով հյուրերին և ներկայացնելով «մշակութային երկխոսություն» նախաձեռնության խորհուրդը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, նշեց, որ այն իր մեջ ներառում է մեր մտավոր, հոգևոր, քաղաքակրթական, մշակութային խորը արմատներով այն հարուստ ժառանգությունը, որն արտահայտում է մեզ՝ որպես իր ինքնությունը հպարտորեն պահպանող մի ժողովուրդ։

«Եվ ծնվեց այս գաղափարը, որ մեր ժառանգությունն իրականում ժամանակից վեր է, այն չի ճանաչում ժամանակային սահմաններ, այն ազգային է, համամարդկային, ժամանակակից և միաժամանակ ունի խորը արմատներ։ Պատմության խորքից եկող մեր երաժշտությունն այսօր ունի նույն հնչողությունը՝ համահունչ մեր ժամանակներին։ Այդ պատգամն ավելի ուժեղ է դառնում, երբ մենք միաձուլում ենք այս համերգը մեր ժառանգության լավագույն օջախում՝ Գեղարդի վանական համալիրում»,- նշել է նախարարը:

Բազմաթիվ հյուրերի առջև հայկական ավանդական ժողովրդական և հոգևոր երաժշտության ժամանակակից մեկնաբանությամբ կատարումներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, թմբկահար Կարեն Քոչարյանը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը և այլ երաժիշտներ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ, բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտերկրից, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայ արվեստի մեծանուն ներկայացուցիչներ: