Կգույքագրվեն ՀՀ-ում խաղողի տնկարկներն ու առկա սորտերը, կվերահսկվի գինեգործական արտադրանքի որակը. փոխնախարարն ընդունել է GIZ փորձագետի

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ Աննա Լուժին և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանին:

«Հանդիպմանը քննարկվել է Հիմնադրամի կողմից մշակված «Խաղողի տնկարկների կադաստր» ծրագրի հայեցակարգը, որին ակտիվ մասնակցություն է ունեցել Աննա Լուժը:

Ծրագրի նպատակն է ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ կտեղակայվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մշակությամբ և մթերմամբ, պահեստավորմամբ և վերավաճառքով զբաղվող բոլոր շահառու կողմերի մասին: Նախատեսվում է նաև վերհանել և ուսումնասիրել խաղողագործական շրջաններում խաղողագործական, գինեգործական և պատմամշակութային տարբերվող համատեքստ ունեցող միկրո- և մակրոշրջանները, խթանել աշխարհագրական նշումով գինիների արտադրության համակարգի մշակումը և ներդնումը:

Կադաստրի ստեղծումը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկներն ու առկա սորտերը, ինչպես նաև վերահսկելի դարձնել հանրապետությունում արտադրվող գինեգործական արտադրանքի որակը: Այն մաս է կազմում այն համալիր աշխատանքների, որոնք ուղղված են Հայաստանի խաղողագործության և գինեգործության զարգացմանը, խաղողագինեգործական արտադրանքի որակի բարձրացմանն ու մրցունակության կայուն ապահովմանը, ինչպես նաև ոլորտում կեղծարարության դեմ պայքարին:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ ամպելոէկոլոգիական տեսանկյունից հիմնավորված խաղողի տնկարկների տեղաբաշխումը և վերահսկումն ընդունված է համաշխարհային պրակտիկայում և այն իրականացվել է խաղողագործությամբ հայտնի մի շարք երկրներում»,- ասված է հաղորդագրությունում: