Թուրքիայում Գյուլն ու Դավութօղլուն կուսակցություններ են հիմնում

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից ստեղծվելիք նոր կուսակցությունների վերաբերյալ կուլիսային խոսակցություններին. գրում է ermenihaber-ը:

Սելվիի փոխանցմամբ` Աբդուլլահ Գյուլը և Ալի Բաբաջանը իրենց կուսակցությունը կհիմնեն դեկտեմբերին, իսկ Ահմեթ Դավութօղլուն` նոյեմբերին:

Նշենք, որ Գյուլը թուրքական մամուլում ներկայացվում է որպես նոր կուսակցության հիմնական ճարտարապետ, իսկ Դավութօղլուի շուրջ խոսակցությունները մերթ նրան կապում են Բաբաջան-Գյուլ երկյակի հետ, մերթ գրում են առանձին կուսակցություն բացելու մտադրությունների մասին: Բաբաջանը հստակություն է մտցրել նաև այս հարցերում:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Դավութօղլուն և ևս 3 հոգի հեռացվելու են կուսակցությունից: Այս թեմայի հետ կապված Սելվին գրում է, որ իշխող կուսակցությունից Դավութօղլուն և իր գործընկերները 1 շաբաթ չանցած կհեռացվեն:

Ինչ վերաբերում է առանձին կուսակցություններ հիմնելու որոշումներին, լրագրողը հայտնում է, որ Դավութօղլուն Բաբաջանից շուտ կդնի իր կուսակցության հիմքերը:

Ավելի վաղ, Ալի Բաբաջանը պաշտոնապես հայտարարել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցունից դուրս գալու մասին: Իսկ Դավութօղլուն դեռևս որևէ դիմում չի ներկայացրել կուսակցությունը լքելու համար: