Վայոց ձորում 57-ամյա տղամարդը սպառնացել է 39-ամյա կնոջը՝ պահանջելով 2000 դոլար

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում շորթում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տարածքային ոստիկանություն է դիմել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 39-ամյա Ծովիկ Շ.-ն և հայտնել, որ նույն օրը իր բնակության վայրի՝ իրենց շենքի բակում Mercedes մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի սրահում համաքաղաքացի, 57-ամյա Վարուժան Դ.-ն իր բջջային հեռախոսով իրեն ցույց է տվել այս տարվա օգոստոսին հանրապետությունում հայտնի առողջարաններից մեկի իր աշխատասենյակում միմյանց միջև տեղի ունեցած սիրային զրույցի տեսագրությունը:

Ցույց տալուց հետո այն ջնջելու կամ ամուսնուն չուղարկելու պայմանով Վարուժան Դ.-ն իրենից պահանջել է կամ 2000 դոլար, կամ իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Մերժում ստանալուց հետո Վարուժան Դ.-ն հարվածել է Ծովիկ Շ.-ին, ճանկռոտել ձեռքերն ու մարմնի տարբեր մասեր, ապա բռնել պարանոցից, ինչի հետևանքով, ըստ Ծավիկ Շ.-ի, իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ:

Փաստի առթիվ տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Աղբյուրի տեղեկություններով՝ Վարուժան Դ.-ն աշխատում է Հայաստանում հայտնի առողջարանային կենտրոններից մեկում: