Իսկ ինչո՞ւ եք կիսում հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ նրա ընդունած ԸՕ-ով ձևավորված ԱԺ-ում դառնալով պատգամավոր. Փաշինյանը՝ Բաբաջանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
Բոլորը

Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու: Չե՞ք կարծում, որ դրանով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմին սպասարկող կառուցակարգերը վերացնելու ուղղությամբ Ձեր տված խոստումներին: Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Ամուլսարի խնդրին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նիկոլ Փաշինյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք Դուք կիսում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած Ընտրական օրենսգրքով ձևավորված Ազգային ժողովում լինել պատգամավոր»։

Փաշինյանը նշեց՝ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Ամուլսարի խնդրի վերաբերյալ ասել է, որ կան խնդիրներ, որոնց պատասխանները պետք է ստանան տեսչական մարմնի ստուգումներից հետո, և ցանկացած որոշում պետք է լինի իրավական:

«Իմ դիրքորոշումն այն է, որ ցանկացած դեպքում մենք պետք է առաջնորդվենք ճշմարտությամբ՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պետք  լինի այն»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: