«Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստա՞ն է ստացել, ես նման տեղեկություն չունեմ». ՌԴ դեսպան

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

«Պետք է սպասել»,- այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով Հայաստան Վլադիմիր Պուտինի այցի մասին հարցին՝ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Իսկ դուք այլ տեղեկություն ունե՞ք: Ես այլ տեղեկություն չունեմ: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ հոկտեմբերի 1-ին Երևանում պետք է տեղի ունենա Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստը»,- ասաց դեսպանը:

Հարցին էլ՝ ՌԴ-ում գտնվող Վահագն Հարությունյանին և Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստա՞ն են ստացել, Սերգեյ Կոպիրկինը պատասխանեց, որ եթե անձը գտնվում է ՌԴ-ում, դա դեռևս չի նշանակում, որ նա քաղաքական ապաստան է ստացել:

«Ինչ է՝ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստա՞ն է ստացել: Ես նման տեղեկություն չունեմ: Իմ տեղեկություններով՝ խոսքն անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման իրավական ընթացակարգի մասին է»,- ասաց Կոպիրկինը:

Ինչ վերաբերում է Վահագն Հարությունյանին, դեսպանն առաջարկեց այդ հարցով դիմել պատկան մարմիններին՝ հավելելով. «Ես որևէ միտում չեմ տեսնում»:

Դիտարկմանը՝ արդյո՞ք նրանց Հայաստանին չարտահանձնելը կարելի է ՀՀ նոր իշխանություններին ուղղված մեսիջ համարել, դեսպանն արձագանքեց. «Որևէ մեսիջ այստեղ չեմ տեսնում: ՀՀ նոր իշխանություններին ուղղված մեսիջը միանգամայն հստակ է. մենք ռազմավարական գործընկերներ ենք, դաշնակիցներ, եղբայրական երկրներ և եղբայրական ժողովուրդներ: Այդ առնչությամբ ՌԴ դիրքորոշումը որևէ կերպ չի փոխվել: Որքան ես եմ հասկանում՝ դա համապատասխանում է ՀՀ կառավարության դիրքորոշմանը»: